ՌԴ ռազմաբազայում մեկնարկել է ռուս դիպուկահարների վարժանքը
«Ծովի մակերեսից ավելի քան 1,5 կմ բարձրության վրա դիպուկահարները կվարժվեն գոյատեւել բարդ կլիմայական պայմաններում եւ կազմակերպել դիպուկահարային դարաններ», - ասվում է ՌԴ ռազմաբազայի հաղորդագրության մեջ:
2015 թվականի ընթացքում դիպուկահարները անցել են մարտավարական, կրակային, ինժեներական, լեռնային, հատուկ եւ այլ տեսակների պատրաստություն: Պարապմունքների շուրջ 30 տոկոսը անցկացվել է գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ: