Новости по-русски

Սերժ Սարգսյանը Մադրիդում կմասնակցի ԵԺԿ տարեկան համագումարին

Մադրիդում նա կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին եւ ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մարտին եւ հունիսին ՀՀ նախագահը Բրյուսելում մասնակցել էր ԵԺԿ գագաթնաժողովներին:

ԵԺԿ տարածած հաղորդագրության համաձայն, Մադրիդում կայանալիք համագումարին եւ գագաթնաժողովին մասնակցելու են Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բուլղարիայի եւ Հունգարիայի վարչապետներ Բոյկո Բորիսովը եւ Վիկտոր Օրբանը, այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

ԵԺԿ համագումարին եւ գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Читайте на сайте