ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր առանց գույքային ապահովման
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր՝ առանց բանկում շարժական/անշարժ գույքի գրավադրման եւ/կամ երաշխավորության պահանջի:
Բանկում նշել են, որ սպառողական վարկը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման եւ այլն):
Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:
«Ունիվերսալ» վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են բանկի հետեւյալ պահանջներին.
- հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ;
- հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի տրամադրման հիմնական պայմանները՝
- Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչեւ 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;
- Վարկի գումար՝ 100 000-ից մինչեւ 4 000 000 ՀՀ դրամ (մինչեւ եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);
- Վարկի ժամկետ՝ մինչեւ 5 տարի;
- Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;
- «Ունիվերսալ» վարկը ընձեռում է նաեւ դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
• Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
• Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ բանկում):