Ջեռուցման բացակայության պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը
Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանման պատճառով, ընդհանուր առմամբ, դադարեցվել է 117 դպրոցի աշխատանքը եւ գրեթե 20000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից: