Զորամասի կացարանում հրդեհի հրապարակված «վարկածը կենսունակ է»
«Մյուս բոլոր վարկածները ստուգվում եւ բացառման կանոնով: Իհարկե, քննությունն իրականացվում է: Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է եւ այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստում հրապարակված վարկածն է: Առավոտյան գործով առաջին անձն է ձերբակալվել: Ոչինչ չենք կարող թաքցնել եւ մտադրություն էլ չունենք թաքցնելու»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Աննա Վարդապետյանը:
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ բոլոր հարցաքննված վկաներն ուղիղ վկայում են, որ «բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է»:
«Ամեն ինչ պարզ է եւ այլ վարկածներ փնտրելու տարբերակներն այդքան էլ ազնիվ չեն»,- ասել է նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քննությունը պետք է լինի ամբողջական.
«Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչած վարկածի 180 աստիճան հակառակ բանն է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք»: