Փաշինյանը շարունակում է «հեղափոխական լինել արտաքին քաղաքականության ոլորտում»
«Նա ռիսկի է դիմել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը առաջ տանելու համար, չնայած Անկարայի աջակցությանը Ադրբեջանին 2020-ի պատերազմի ժամանակ:
Մինչեւ Թուրքիայում սպասվող մեծ ընտրությունները շատ զարգացումներ չեն ակնկալվում, բայց դրանց ավարտից հետո լավ հեռանկարներ են երեւում: Եթե ընդդիմությունը կարողանա հաղթել Թուրքիայի ընտրություններում, լավ հնարավորություն կա, որ նրանք առաջ կտանեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ ելնելով երկրի պետական շահերից եւ ավելի քիչ հակված կլինեն թույլ տալ Ադրբեջանին վետո կիրառել: Սա կարդարացնի Փաշինյանի ռազմավարությունը:
Բայց տեղի ունեցող զարգացումների մեծ մասը Հայաստանի ձեռքերում չէ, այլ կախված է Ադրբեջանի, Ռուսաստանի, եւ Թուրքիա-Ադրբեջանի կողմից ընդունված որոշումներից: Միակ կարեւորագույն բանը, որը կօգնի Հայաստանին ազատվել անկայունությունից եւ Ռուսաստանից գերկախվածությունից, կլինի Ադրբեջանի կողմից ճնշման թուլացումը եւ տեղափոխումը դեպի համագործակցության դաշտ:
Նախագահ Ալիեւի՝ էջը շրջելու դժկամությունն ավելի շատ կապված է անցյալի, քան ներկայի հետ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նրա կայացրած որոշումները խիստ կարեւոր նշանակություն կունենան»- գրում է Թոմաս Դե Վաալը «Հայաստանի անորոշության տարին» հոդվածում: