Արցախի նախագահ. Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց
Այդ մասին նա ասել է կառավարության նիստի ժամանակ, որի շրջանակում նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։
Ինչպես հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը նշել է՝ Արցախի ժողովուրդը ամեն օր ցուցաբերում է առկա դժվարություններն անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:
«Անկախ դժվարություններից եւ մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին եւ անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային եւ հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը: