Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին եւ նրա սաուդցի պաշտոնակիցը մի քանի օր շարունակ բանակցում էին Պեկինում։
Արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն.
Էր-Ռիադի եւ Թեհրանի հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո։ 2016 թվականի հունվարին, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը եւ Մաշհադում հյուպատոսությունը ենթարկվեցին ցուցարարների հարձակմանը, թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Երկու տերությունների միջեւ երկխոսությունը վերսկսվել էր 2021 թվականի ապրիլին։