Новости по-русски

Արսեն Բաղդասարյան. Մարդիկ DataArt-ի գլխավոր հարստությունն են

Դիջիթեք 2022-ին DataArt ընկերությունն ինտերակտիվ ու խաղային ձեւաչափով ներկայացնում էր իր կորպորատիվ մշակույթն ու աշխատաոճը։ DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը iTel.am-ին պատմել է Հայաստանում որակյալ մասնագետների պակասի, ուսուցչի դերի բարձրացման կարեւորության, DataArt-ի կորպորատիվ մշակույթի մասին։

Որակյալ մասնագետների պակասն ու համակարգային լուծումները

Պետական ու մասնավոր հատվածի համագործակցություն այս ուղղությամբ կա, աշխատանքներ տարվում են, սակայն դրանք բավարար արդյունք չեն ապահովում:

Սա համալիր խնդիր է ու այն լուծելու համար պետք է հետեւողական մի շարք հարցեր լուծել՝ հարկային ռեժիմների վերանայումից մինչեւ արտասահմանից ժամանած մասնագետներին երկրում պահելը։ Կարեւոր է նաեւ Հայաստանի համաչափ զարգացումը, որ ամեն ինչ կենտրոնացած չլինի միայն Երեւանում:

Վերջին տարվա պատկերը ցույց է տալիս, որ մենք պատրաստ չէինք ՏՏ-մասնագետների հոսքին։ Չունենալով մշակված համակարգեր ու ենթակառուցվածքներ՝ շատերին չկարողացանք պահել Հայաստանում ու նրանք գնացին այլ երկրներ։

Ուսուցչի դերի բարձրացման կարեւորությունը

Նախեւառաջ, պետք է ուսման ու ուսուցչի դերը բարձրացնել մեր երկրում։

Աբսուրդ է, երբ դասախոսը, որը ծրագրավորման լեզու է դասավանդում, ստանում է 500 անգամ պակաս գումար, քանի իր ուսանողներից ոմանք, որոնք փորձնակ են արտասահմանյան ընկերությունում: Իհարկե, գումարը չէ ուսուցչի միակ մոտիվացիան, բայց նա պետք է արժանապատիվ վարձատրվի:

DataArt-ի ծրագրերը մասնագետների պատրաստման ուղղությամբ

DataArt-ը բավականին մեծ պատմություն ունեցող կազմակերպություն է։ 1000-ից ավել ձեռնարկ ունենք, որոնց միջոցով մեր մասնագետները կարող են բարելավել իրենց մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ լրացուցիչ որակավորում ստանալ։

[[gallery1]]
Մեր բիզնեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնագետը հաճախ երկարաժամկետ նախագծի վրա է աշխատում, որի ավարտից հետո մինչեւ հաջորդի մեկնարկը կարող է որոշ ազատ ժամանակ ունենալ եւ այդ ընթացքում մենք աջակցում ենք, որ նա կրթվի ու բարելավի իր գիտելիքները։

Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում փորձնակության ծրագրեր ենք իրականացրել։ Դրանցից մեկը նաեւ ԲՏԱ նախարարության հետ համատեղ էր եւ փայլուն արդյունք գրանցեց. երեք ամսվա ընթացքում 10 փորձնակ հրավիրեցինք եւ հետո բոլորին մշտական աշխատանք առաջարկեցինք։

DataArt-ի կորպորատիվ մշակույթը ու արժեքները

Մեր առաջնորդվում ենք «People first» («Առաջնային մարդիկ են») գաղափարն է։

Մարդիկ ամենակարեւոր հարստությունն են մեր կազմակերպության համար։

Մեզ համար ամենակարեւոր արժեքը վստահությունն է, մենք վստահում ենք մեր աշխատակիցներին:

Արսեն Բաղդասարյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը

Читайте на 123ru.net