Новости по-русски

Հաստատվել են բակալավրի ծրագրով բուհերի ընդունելության տեղերը

Ապրիլի 15-ից կապահովվի բուհերի 2023/2024 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:

2023/2024 ուստարում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 3 124 տեղ:  

Անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2 146 տեղերից 1 174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական (STEM) ոլորտին:

2023/2024 ուստարում հատկացվել 16 300 վճարովի տեղ:

Читайте на сайте