Новости по-русски

Փաշինյանը Իրանի հետ բազմաշերտ օրակարգի ընդլայնման հույս է հայտնել

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ գալիք տարին հարեւան եւ «բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով եւ խաղաղությամբ»։    
 
«Հայ-իրանական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ եւ իրանցի ժողովուրդների բարօրության եւ տարածաշրջանային խաղաղության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:      

Իրանի նախագահին ուղղված ուղերձում Հայաստանի վարչապետը նշել է.

«Շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների եւ պետությունների բարեկեցության»:

Читайте на сайте