Երկու քարաթափում` միջպետական ավտոճանապարհի նույն հատվածում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով: