Новости по-русски

Տնտեսագետ. Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգին անցնելը ժամանակավրեպ է

Տնտեսագետ. Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգին անցնելը ժամանակավրեպ է

Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգին անցնելը ժամանակավրեպ է, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խորհրդարանական կառավարման կարգին անցնելը ժամանակավրեպ է, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Հոկտեմբերի 5–ին սահմանադրական բարեփոխումների նախագծին հավանություն է տվել ՀՀ խորհրդարանը։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։ Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։

«Կարծում եմ, որ առայժմ վաղ է անցնել խորհրդարանական իշխանության։ Ես կասեի, որ սահմանադրական փաղտաթուղթը մի փոքր ռիսկային է, համարձակ, որը, ապագայի ուղղվածություն ունենալով, մարտահրավերներ է նետում այսօրվան»,– ասաց Մանասերյանը։

Փորձագետը նշեց, որ տնտեսական բլոկի էական առաջընթացը բարեփոխումների նախագծում է տեսնում գործող Հիմնական օրենքի համեմատ։

«Սահմանադրության նախագծի համաձայն, Հայաստանի տնտեսական մոդելի հիմքում դրված է սոցիալ–շուկայական էկոնոմիկան։ Կարծում եմ, որ սահմանադրության տնտեսական բլոկն ընդունելի և համահունչ է այսօրվա մարտահրավերներին»,– ասաց նա։

Մանասերյանի խոսքով, տնտեսական բլոկի փոփոխություններն ըստ սահմանադրության նախագծի, որոնք կհանգեցնեն որոշ օրենքների վերանայմանը, կաբրձրացնեն կառավարության մակարդակով տնտեսության կառավարման համակարգի արդյունավետությունը, և, որպես հետևանք, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Փորձագետը կարծում է, որ սոցիալ–տնտեսական բլոկի բարեփոխումները կխթանեն քաղաքական մակարդակով բարեփոխումների անցկացումը։


«Տնտեսության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը բոլոր մակարդակներով Հայաստանի խորհրդարանական իշխանությունն առաջիկայում կայացած կդարձնի։ Բայց դա իսկապես լուրջ մարտահրավերներ են մեզ համար»,– կարծում է նա։

-0-



 

 

Читайте на 123ru.net