Новости по-русски

Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով ՀԲ–ի Doing Business-2016 վարկանիշում

Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով ՀԲ–ի Doing Business-2016 վարկանիշում

Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2016  վարկանիշում` 189 երկրների շրջանում զբաղեցնելով 35–րդ տեղը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2016  վարկանիշում` 189 երկրների շրջանում զբաղեցնելով 35–րդ տեղը։ Ինչպես նշվում է ՀԲ–ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում, Հայաստանը գտնվում է Ճապոնիայի (34–րդ հորիզոնական) և Չեխիայի (36–րդ հորիզոնական) միջև։

Doing Business ամենամյա հետազոտությունը գնահատում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հարմարավետությունը` հիմնվելով տասը ցուցանիշների վրա, որոնք են ձեռնարկությունների գրանցման, շինարարության թույլտվություն ստանալու պարզությունը, էլցանցերին միանալը, վարկեր ստանալը, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հարկեր վճարելը, միջազգային առևտուրը, պայմանագրերի կատարման ապահովումը, սնանկության մասին որոշումը։

Ըստ զեկույցի` բիզնես վարելու դյուրինությունը գնահատող տասը ցուցանիշներից Հայաստանըբարելավել է իր դիրքերը երեք ցուցանիշով` շինարարության թույլտվություն ստանալը (10 հորիզոնականով), միջազգային առևտուրը (29 հորիզոնականով) և պայմանագրերի կատարման ապահովումը (8 հորիզոնականով)։

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային առևտրի մասով Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է ԵՏՄ–ին անդամակցելու փաստով, ինչի արդյունքում հանրապետությունը ՌԴ–ի հետ առևտուր իրականացնելիս կրճատել է փաստաթղթաշրջանառության և սահմանային համապատասխանության համար նախատեսված ժամանակն ու ծախսերը։

Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը, որը զբաղեցնում է 24–րդ հորիզոնականը։ Ղազախստանը վարկանիշում զբաղեցնում է 41–րդ հորիզոնականը, Բելառուսը` 44–րդ, Ռուսաստանը` 51–րդ, Մոլդովան` 52–րդ, Ադրբեջանը` 63–րդ, Ղրղըզստանը` 67–րդ, Ուկրաինան` 83–րդ, Ուզբեկստանը` 87–րդ, Տաջիկստանը` 132–րդ տեղը։

Սեփական բիզնեսը գործարկելու և զարգացնելու համար լավագույն պայմաններն առաջարկում է Սինգապուրը։ Առաջատարների հնգյակում են Նոր Զելանդիան, Դանիան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, իսկ վարկանիշի վերջին հորիզոնականում Էրիթրեան է։ –0–

 

Читайте на 123ru.net