Новости по-русски

Գաել Անդոնյան. «Դիժոնում» առողջ ու լավ մթնոլորտ է

«Ես ինձ հրաշալի եմ զգում, որովհետեւ թիմում առողջ ու լավ մթնոլորտ է: Շատ լավ ընդունելության արժանացա այստեղ: Առաջին Լիգայում պետք է հետաքրքիր ու դիտարժան խաղ ցուցադրենք, որպեսզի կարողանանք Բարձրագույն Լիգայի ուղեգիր նվաճել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Անդոնյանը:

Այսօր կայանալիք «Ստադ դե Ռեյմսի» դեմ խաղին, ամենայն հավանականությամբ, Անդոնյանը դուրս կգա խաղադաշտ հիմնական կազմում:

Читайте на сайте