Новости по-русски

Պուտին. Ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ

Աշխարհում և ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ։ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունելով ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին։


«Արդյունավետ պայքարել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ միայնակ այսօր ոչ ոք չի կարող», - ասել է Պուտինը։


«Աշխարհում սպառնալիքները ոչ թե նվազում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է խորանում, և ավանդական վտանգներին նորերն են ավելանում», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ հատկապես ընդգծելով իրավիճակը Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում։


«Առանց ձեր ծառայությունների արդյունավետ աշխատանքի մեր պետությունները զարգանալ չեն կարող», - ասել է Պուտինը՝ կարևորելով նման հանդիպումներն ու ծառայությունների աշխատանքների համակարգումը։


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հանդիպմանը ներկա են եղել ԱՊՀ-ի բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ուկրաինայի։


 

Читайте на 123ru.net