Новости по-русски

Մհեր Սահակյան. Իմ աղջիկը

Մհեր Սահակյան. Իմ աղջիկը

17.12.2010 թվական. Դարձա երեսուն տարեկան:

18.12.2010 թվական. Կինս ինձ պարգևեց ծննդյանս ամենամեծ ու թանկ նվերը: Ծնվեց իմ երազանքը, իմ հպարտությունը, իմ ամեն ինչը: Այդ պահից ի վեր ես զգացի հայր լինելու քաղցր բերկրանքը:

Թեպետ Հրաշքս ունի առողջական խնդիրներ /ՄՈՒԿ- մանկական ուղեղային կաթված/ , իմ սերն ու վերաբերմւնքը չփոխվեց նրա հանդեպ: Շատ եմ լսել, որ հայրերը իմանալով , երեխայի խնդրի մասին լքում են ՝ խուսափելով պատասխանատվությունից:

Այն հարաբերությունը, որը մեր մեջ է աննկարագրելի է՝ կապվածություն անսահման: Առանց աղջնակիս չեմ պատկերացնում կյանքում ոչ մի վայրկյան:

Երբ նա ինձ  ՝՝պապուլ՝՝ է ասում, ես դառնում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Չեմ համբերում, երբ եմ տուն հասնելու աշխատանքից, որ գրկեմ հրաշքիս ու ասեմ, թե ինչքան թանկ է նա ինձ համար: Նրա հրեշտակային ժպիտը մոռացնել է տալիս կյանքում ամեն վատ բան: Ես հպարտ եմ,որ ունեմ Սոֆայիս նման հրաշք աղջնակ:

Այն ցավը, որ ես եմ զգում ամեն անգամ, երբ տեսնում եմ գեղեցկուհուս անկարող գամված աթորին, ինձ ուղղակի խեղթում է: Թող աշխարհում ոչ մի ծնող չզգա այն ցավը, ինչ ես եմ զգում: Թող բոլոր բալիկները առողջ լինեն:

Աստծուց մի բան եմ խնդրում այս կյանքում.

- ԱՍՏՎԱԾ իմ այնպես արա, որ աղջիկս միշտ իմ կողքին լինի: Ու մի օր հրաշք տեղի ունենա՝ մտնեմ տուն ու հրաշքս իր ոտքերով վազի ու փարվի կրծքիս:

Читайте на 123ru.net