Новости по-русски

Աշոտյանը հերքել է դպրոցներում աշնանային արձակուրդների երկարաձգման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքել է հանրապետության դպրոցներում աշնանային արձակուրդների երկարաձգման մասին լուրերը։

«Հարգելի աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, աշնանային արձակուրդների երկարաձգման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նոյեմբերի երկուսից ուսումնական տարին շարունակվելու է: Առողջ եղեք և լավ սովորեք», – գրել է Աշոտյանը Facebook–յան իր էջում։

Հայաստանի դպրոցների 2–12–րդ դասարանների աշակերտների աշնանային արձակուրդները սկսվել են հոկտեմբերի 26–ին և կտևեն մինչև նոյեմբերի 1–ը, իսկ առաջին դասարանցիների արձակուրդները սկսվել են մեկ շաբաթ ավելի շուտ։–0–

Читайте на 123ru.net