Новости по-русски

Փարաջանով-100. արձան Կինոյի տանը եւ «Նռան գույնը» պատկերագիրք

Հունվարի 9-ին Երեւանի Կինոյի տան բացվեց Սերգեյ Փարաջանովի երկաթե արձանը։ Հեղինակը  Փարաջանովի մի քանի դիմանկարների հեղինակ Արա Ալեքյանն է, որը ստեղծագործում է երկաթով եւ երկաթե թափոններով։

Արձանի բացումն ու դրան հաջորդած Դավիթ Գալստյանի՝ «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը ազդարարեցին Փարաջանովի ծննդյանը 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Դրանք շարունակվելու են ամբողջ տարի՝ Հայաստանում ու արտերկրում։

ԿԳՄՍ-ն դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ առաջարկելով քանդակը տեղափոխել կինոյի տան բակ, հարակից տարածքը պուրակ դարձնել եւ անվանակոչել «Նռան գույնի հրապարակ»։

Երեւանում Փարաջանովի արձան ունենալը նրա թանգարանի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Զավեն Սարգսյանի երազանքն է եղել։ Շուտով կիրականանա նրա մտահղացումներից եւս մեկը։

Տարիներ առաջ Զավեն Սարգսյանը որոշել էր պատկերագիրք պատրաստել, որը կներառեր Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերը՝ մեկնաբանություններով ու բացատրություններով։ Գաղափարով կիսվել էր ազգագրագետ, Փարաջանովի ընկեր Լեւոն Աբրահամյանի հետ, որն էլ Զավեն Սարգսյանի մահից հետո շարունակել եւ ավարտել է ««Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոետիկա, խորհրդաբանություն» պատկերագիրքը։

««Նռան գույնը» ֆիլմի ամեն կադրը ոնց որ գեղանկարչություն լինի։ Փարաջանովն ինքն էլ միշտ ասում էր, որ իր համար առաջնայինը գեղանկարչությունն է, հետո՝ կինոն, եւ ինքն ամեն ինչին նայում է այդ աչքերով։

Գրքում ֆիլմից պատկերներ են՝ խմբավորված ըստ սյուժեների, դրանք ուղեկցվում են մեկնաբանություններով ու վկայություններով։ Այստեղ ոչինչ հնարված չէ. քանի որ ես նկարահանվել եմ այս ֆիլմում, ինչ-որ չափով նաեւ վկա եմ եղել, սա իմ վկայությունն է։ Կան բաներ, որոնք քչերը գիտեն կամ ընդհանրապես չգիտեն»,- ասում է Լեւոն Աբրահամյանը։

Նա «Նռան գույնը» ֆիլմում նկարահանվելու համար իր մորուքին է «պարտական»․ Փարաջանովին մորուքավոր երիտասարդներն էին պետք, առաջարկեցին նկարվել, չմերժեց։

«Էդպես ինձ Հաղպատ տարան՝ հա՛մ նկարահանվեցի, հա՛մ շատ բաների վկա եղա, երջանիկ տարիներ ունեցա։ Զավեն Սարգսյանի հետ առիթը բաց չէինք թողնում նրան այցելելու, մինչեւ կյանքի վերջ նրա հետ ենք եղել»,- հիշում է ֆիզիկոսը, որը Փարաջանովի հետ հանդիպումից հետո որոշեց մշակութաբան դառնալ։

Պատկերագիրքը ձեւավորել է նկարիչ Հարություն Սամուելյանը։ Սա Փարաջանովի թանգարանի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ծրագիրն է։ Գիրքը հասանելի կլինի հայերեն-ռուսերեն եւ հայերեն-անգլերեն տարբերակներով։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net