Новости по-русски

Հնդկաստան-Հայաստան. հեռանկարները, ռիսկերը եւ «վատագույն սցենարը»

Ներկայացնում ենք Հնդկաստանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերի Usanas վերլուծական կենտրոնի հիմնադիր ու գործադիր տնօրեն Աբհինավ Փանդյաի Understanding India’s Armenia outreach amid global power-play in South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

Այն բանից հետո, երբ չինական ներխուժումը Դոկլամ եւ Գալվան վատթարացրին Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները, իսկ Քաշմիրի հակամարտությանը խառնվեցին Թուրքիայի նման արտատարածաշրջանային դերակատարները, Հնդկաստանի արտաքին քաղաքականության տեսլականը, մոտեցումը եւ ռազմավարական հաշվարկները դուրս եկան Հարավային Ասիայի սահմաններից:

Հնդկաստանի ազդեցության տարածումը Հայաստանի՝ Հարավային Կովկասում հեռավոր մի երկրի վրա այս նոր փոփոխության մասն է: 2021 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարի այցը Երեւան կարելի է պատմական անվանել, քանի որ այն առաջինն էր 30 տարվա ընթացքում։

Մինչ այդ, վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ համաժողովի շրջանակում հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալելով Երեւանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առեւտրային համաձայնագրի կնքման հարցում։

Վերջին երեք տարիներին Հնդկաստանը Հայաստանի համար զենքի խոշոր մատակարար դարձավ։ Պաշտպանական խոշոր գործարքների թվում են «Pinaka» բազմափողանի հրթիռային կայանները, 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ SWATI ռադարները, հակատանկային հրթիռների լրակազմը եւ 155 մմ հրետանային զինատեսակները:

Զրուցակիցներս Հնդկաստանի արտգործնախարարությունում տեղեկացրել են, որ Հայաստանը հետաքրքրված է ավելի շատ գործարքներով, ներառյալ անօդաչու թռչող սարքերը եւ դրանց դեմ պայքարի համակարգերը, միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռները։

Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ նկատելի է վերլուծական կենտրոնների մակարդակով համագործակցության լուրջ աճ: Վերջերս ներկայացրել եմ Usanas հիմնադրամը «Երեւանյան երկխոսություններ» շարքում, որը կազմակերպել էր Հայաստանի վարչապետի գրասենյակը՝ Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (APRI) հետ համատեղ:
APRI-ն կկազմակերպի նաեւ երկխոսությունների հաջորդ շարքը «Observer Research Foundation»-ի՝ Հնդկաստանի արտաքին քաղաքականության բարձրակարգ վերլուծական կենտրոնի եւ հեղինակավոր «Raisina Dialogue»-ի մասնակցությամբ՝ համագործակցելով արտաքին գործերի նախարարության հետ:

Այս զարգացումները կառուցվում են երկու երկրների միջեւ դարեր շարունակ գոյություն ունեցող մշակութային եւ պատմական կապերի ամուր հիմքի վրա: Հայ գործարար համայնքը Հնդկաստանում ապրում է ավելի քան չորս դար։ Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցին եւ դպրոցը, իսկ Չեննայում մշակվել է Հայաստանի առաջին սահմանադրությունը:

Աշխարհաքաղաքականությունը ռազմավարական կապի հիմքում

Մինչեւ 2020-ի պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի տարածքային ագրեսիայի դեմ։ Թուրքիայի եւ Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին ավելի էական դարձրեց Հայաստանին սատարելը։ 2017 թվականին Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր՝ պաշտպանական եւ ռազմավարական կապերը զարգացնելու համար:

Հատկանշական է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը՝ Հնդկաստանին։ Թուրքիա-Պակիստան հարաբերությունները շատ հին են՝ սկսած 1947 թվականից: Թուրքիան միշտ աջակցել է Պակիստանին, եւ 2019-ին Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկումից հետո Թուրքիան համաշխարհային քարոզչական պատերազմում եւ միջազգային կառույցներում հանդես եկավ որպես Պակիստանի աննկուն ջատագովը Հնդկաստանի դեմ:

Էրդողանի իսլամիստական ղեկավարության եւ պանթյուրքիստական հավակնությունների ներքո Անկարայի հետաքրքրությունն ու աջակցությունը Պակիստանին ուժեղացավ, իսկ հակահնդկական ելույթները կատաղի դարձան: Վերջերս զրուցակիցներս կարծիք արտահայտեցին, որ Էրդողանի մասնավոր կիսառազմական ուժը՝ SADAT-ը, հնարավոր է, բարձր պատրաստվածության վարձկաններ է ուղարկում Քաշմիր:

Թուրքիային եւ Պակիստանին հակակշռելուց բացի՝ Հնդկաստանը դիտարկում է Հայաստանը նաեւ որպես հանգուցային կետ՝ ընդլայնելու իր ռազմավարական եւ տնտեսական կապերը Հարավային Կովկասի հետ:

Այս տարածաշրջանում Նյու Դելիի ամենակարեւոր շահերը ռազմավարական հաղորդակցության նախագծերի ոլորտում են: Հնդկաստանը հետաքրքրված է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքով (INSTC), որի մաս է կազմում Հայաստանը, քանի որ ցանկանում է իրանական բարձրավանդակի միջոցով Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ հաստատել ցամաքային կապ, որն այժմ արգելափակված է Պակիստանի եւ Աֆղանստանի կողմից:

Այս նպատակով Հնդկաստանը ցանկանում է ընդլայնել INSTC-ը դեպի Հայաստան՝ Իրանի հարավ-արեւելքում գտնվող Չաբահար նավահանգիստը միացնելով եվրոպական եւ եվրասիական շուկաներին: Հնդկաստանն ու Իրանը երկու տարբերակ ունեն՝ երկաթուղային գծեր, որոնք կապում են հյուսիսարեւմտյան Իրանը Ռուսաստանին կամ Սեւ ծովին Հայաստանի Սյունիքի մարզով կամ Կասպից ծովին՝ Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը բնական ընտրություն է Հնդկաստանի համար, քանի որ Ադրբեջանը մոտ է Պակիստանին եւ Թուրքիային: Հայաստանը նույնպես շահագրգռված է INSTC-ով: Երեւանը 2021-ի մայիսին հայտարարեց դեպի Իրան այլընտրանքային ճանապարհի մասին, որը իրանական նավահանգիստները Հայաստանի միջոցով կկապի Վրաստանի նավահանգիստներին։ Հնդկաստանի արտգործնախարարի 2021-ի այցի ընթացքում Հայաստանն առաջարկեց նաեւ ծրագիր, որը թույլ կտա հնդկական արտադրանքը Հայաստանի տարածքով տեղափոխել Ռուսաստան եւ Սեւ ծով։ Այս բոլոր նախաձեռնությունները INSTC-ն ավելի իրական են դարձնում։

Հաշվի առնելով վերը նշված զարգացումները՝ կարելի է եզրակացնել, որ երկու երկրները շարժվում են դեպի ամուր ռազմավարական գործընկերություն։ Այնուամենայնիվ, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո Հնդկաստանի հարաբերական լռությունը կամ հոռետեսությունը ցույց է տալիս, որ Նյու Դելիի ոգեւորությունը որոշ չափով նվազել է՝ տեղը զիջելով չափավոր լավատեսության կամ նույնիսկ թերահավատության:

Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո Հնդկաստանը, հավանաբար, անապահով է զգում այս տարածաշրջանում իր ներդրումների եւ ռազմավարական հաղորդակցության ծրագրերի առումով: Հնդկաստանը կարող է վերանայել վերոնշյալ նախապատվությունը Սյունիքի տարանցիկ երթուղու նկատմամբ Զանգեզուրի շրջանի պատճառով։ Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել Զանզեգուրի միջանցքի նկատմամբ, քանի որ այն անարգել ճանապարհ է ապահովում դեպի Նախիջեւանի էքսկլավ: Հաշվի առնելով Ադրբեջանի ռեվիզիոնիստական մտադրությունը եւ Հայաստանի վրա վերջին հարձակումները՝ Բաքվի այս սպառնալիքները չի կարելի թերագնահատել։ Հետեւաբար, անկայունությունը եւ անվտանգության անորոշությունը կարող են նվազեցնել Հնդկաստանի ոգեւորությունը Սյունիքով տարանցիկ երթուղու նկատմամբ։

Այնուամենայնիվ, Հնդկաստանը կանգնած է բարդ ընտրության առջեւ: Հնդկաստանը հսկայական ներդրումներ է կատարել Չաբահարի նախագծում եւ դիտարկում է INSTC-ը որպես դեպի Եվրոպա ցամաքային ուղիներ ունենալու կարեւորագույն հաղորդակցության նախագիծ: Չնայած խոչընդոտներին, որոնք առաջացել են Իրանի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, ինչպես նաեւ Իրանի հետ արբիտրաժային հարցերի շուրջ մեծ տարաձայնություններին, Հնդկաստանը Իրանի հետ վերջնականացրել է Չաբահար նավահանգստի տասը տարվա շահագործման պայմանագիրը:
Արեւմտյան Ասիայի փորձագետ եւ Մերձավոր Արեւելքի բազում երկրներում նախկին բանագնաց, դեսպան Անիլ Տրիգունայաթը հեռախոսային հարցազրույցում ասաց, որ ուկրաինական պատերազմից հետո ռուսները շատ լուրջ են սկսել վերաբերվել INSTC-ի արագ իրագործմանը՝ Հնդկական օվկիանոսով Չաբահար մուտք գործելու եւ եվրոպական պատժամիջոցներին հակազդելու համար։

Հնդկաստանը չի ուզում բաց թողնել այս հնարավորությունը։ Տրիգունայաթը ասաց նաեւ, որ եթե Հնդկաստանը բավական հետաքրքրություն չցուցաբերի, այդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Չինաստանը, քանի որ արդեն ամուր կապեր ունի Ռուսաստանի եւ Իրանի հետ, մինչդեռ Իսրայելի եւ Համասի պատերազմից հետո Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա միջանցքի (IMEC) խամրող հեռանկարը է՛լ ավելի է ընդգծվում Հնդկաստանի կախվածությունը։

Հետեւաբար, մեծ անպատասխան հարց է մնում, թե արդյոք այս խնդիրները կստիպեն Հնդկաստանին INSTC-ի համար դիտարկել ադրբեջանական երթուղին՝ հաշվի առնելով Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքը:

Վատագույն սցենար

Բացի վերը նշված գործոններից, Հարավային Կովկասում գլոբալ տերությունների աճող ներգրավվածությունը կարող է նույնպես խոչընդոտել Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելուն։

Ադրբեջանի հետ պատերազմին Ռուսաստանի սառը արձագանքից հետո Հայաստանում նկատելի տեղաշարժ է նկատվում դեպի ԱՄՆ, ինչը Մոսկվային դուր չի գալիս:

Ռուսաստան-Ուկրաինա վերջին պատերազմում Հնդկաստանը բախվեց արեւմտյան տերությունների հսկայական ճնշմանը, որոնք պահանջում էին հրաժարվել Ռուսաստանից: Դաշինքների նկատմամբ հակակրանք ունենալով՝ Նյու Դելին խուսափում էր հայտնվել եւս մի ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմի արանքում:

Բացի այդ, հաշվի առնելով Հնդկաստանի ամուր կապերը Իսրայելի՝ Իրանի ոխերիմ թշնամու, եւ Իրանի կապերը Չինաստանի՝ Հնդկաստանի ոխերիմ թշնամու հետ, ավելի ու ավելի դժվար կլինի շարունակել ու զարգացնել Հնդկաստանի ներգրավվածությունը Ռուսաստանի եւ Իրանի գլխավորած INSTC-ում:

Հնդկաստանի համար ամենավատ սցենարը կլինի INSTC-ի անցումը Ադրբեջանի տարածքով։ Հետեւաբար, կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում տիրող անորոշության եւ անկայունության պայմաններում Հնդկաստանը կնախընտրի առաջ շարժվել Հայաստանի հետ երկկողմանի ուղով եւ հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանական գործարքներին եւ տնտեսական կապերին:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net