Новости по-русски

Զախարովան Սիմոնյանին մեղադրել է «ոչ բարեկամական պահվածքի» համար

Այս մասին ճեպազրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք դա համարում ենք պաշտոնական Երեւանի ներկայացուցչի ոչ բարեկամական պահվածքի եւս մեկ օրինակ, թեեւ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է խորհրդարանի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»,- ասել է Զախարովան։

«Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չենք ստացել»,- պարզաբանել է նա։

«Ինչպես հասկանում ենք, թեման կապված է ռուսաստանցի Դմիտրի Սեդրակովի շուրջ ավելի վաղ արված զրպարտությունների հետ։ Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի ապօրինի գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- հավելել է Զախարովան։

Մեդիամաքսը հիշեցնում է, որ, France 24-ին տված վերջին հարցազրույցում մեկնաբանելով Դմիտրի Սեդրակովի հետ տեղի ունեցած միջադեպը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր.

«Մենք շատ անհանգստացած ենք այս միջադեպի մասին լուրերից։ Եվ մենք այս դեպքի առնչությամբ հետաքննություն ենք անցկացնում, ու եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում, դա, իհարկե, կհանգեցնի որոշակի հետեւանքների, քանի որ մենք, իհարկե, չենք կարող հանդուրժել մեր երկրի տարածքում ապօրինի գործողություններ»։

Читайте на 123ru.net