Новости по-русски

«Ուսուցչական առաջնորդություն» ծրագիրը 24 շրջանավարտ ունի

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ավելի քան 10-տարվա գործունեության եւ Երեւանի պետական համալսարանի բազմամյա փորձի համադրությամբ։ Սա ուսուցչի առաջին  որակավորման ծրագիրն է Հայաստանում, որը կենտրոնանում է կրթական հավասարության եւ արդարության եւ այդ գործում ուսուցչի առաջնորդական դերի կարեւորության վրա։

Մագիստրոսական ծրագիրը եւս մեկ անգամ ընդգծում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի` կրթական ոլորտում նշանակալից փոփոխություններ կատարելու հանձնառությունը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ ԵՊՀ այս համագործակցությունն արտացոլում է մանկավարժության՝ որպես մասնագիտության գրավչության մեծացումը եւ ուսուցչի դերակատարության վերասահմանումը։

Մագիստրոսական ծրագիրը ավարտել են 24 շրջանավարտներ, որոնք միեւնույն ժամանակ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա ծրագրի Ուսուցիչ-առաջնորդներն են։ Տարածաշրջանում նմանը չունեցող այս ծրագիրը շեշտադրում է առաջնորդության խթանման եւ համակարգային վերափոխումների գործում ուսուցչի դերակատարությունը։

««Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի վերհանել եւ ցույց տալ, թե ինչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում։ Ծրագիրը դեռեւս հասանելի է միայն մեր Ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն մենք մեծ ցանկություն ունենք այս ծրագիրը հասանելի դարձնել բոլոր ուսուցիչների համար»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

«Այն կրթական վերջնարդյունքը, հմտություններն ու կարողունակությունները, որ ձեւավորվում են ուսանողների մոտ «Ուսուցչական առաջնորդություն» ծրագրի շնորհիվ, հնարավորություն են տալիս նաեւ ներդրում ունենալ համայնքների զարգացման գործում»,- նշել է ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։

Читайте на 123ru.net