Новости по-русски

Ադրբեջանի ԱԳՆ. «Ֆրանսիայի սպառնալիքներն արդյունք չեն տա»

«Կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Հաջիզադեն։ Նա հերքել է ֆրանսիական կողմի մեղադրանքները միակողմանի գործողությունների մասին, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին։

«Ֆրանսիայի նկատմամբ մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները միայն պատասխան էին Փարիզի ապակառուցողական գործողություններին։ Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք դռները  միշտ բաց ենք պահել երկխոսության համար»,- ասել է Հաջիզադեն։

Նրա խոսքով, վերջին երեքուկես տարիների ընթացքում Ֆրանսիան «լուրջ կասկածի տակ է դրել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ նպաստել է իրավիճակի սրմանը»։

«Միանգամայն պարզ է, որ Հայաստանին զինելու եւ տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսելու Ֆրանսիայի քայլերը խաղաղությանը չեն ծառայում», - հավելել է ադրբեջանցի դիվանագետը։

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու Փարիզի որոշման մասին։

Читайте на 123ru.net