Новости по-русски

Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանն այս տարի դառնա ԵՄ անդամ

Այս մասին նա ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկման ժամանակ:

«Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները:

Մեր քաղաքական դիրքորոշումը եւ քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետեւ, ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից՝ ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որեւէ կերպով մասնակցում է Հայաստանի անվտանգության օրակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով, թե ո՞ր թվականին կցանկանար՝ Հայաստանը դառնար ԵՄ անդամ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է կարճ. «Այս տարի»:

Читайте на 123ru.net