Новости по-русски

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի մշակմանը

Համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաեւ ՀՀ լեզվի կոմիտեի, Երեւանի պետական համալսարանի եւ «Իզմիրլյան» հիմնադրամի միջեւ:

Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս: Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը եւ ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական:

«Կրթությունը մեր հիմնադրամի ռազմավարական նպատակներից, թերեւս, ամենակարեւորն է: Հայերենը, թեպետ, աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, բայց չափելիության գործիք, որպես այդպիսին, չենք ունեցել լեզվի իմացության մակարդակի գնահատման համար: Տնտեսությունը եւս այս ծրագրի կարիքն ունի, քանի որ փոփոխվող աշխարհում աստիճանաբար նաեւ այլալեզու կամ օտարազգի աշխատուժի կարիք է լինելու»,- ասել է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:
 
«Ծրագրի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է, եւ տեւական ժամանակ այն մեր քննարկման օրակարգային հարցերից էր: Այս դաշտում բազմաթիվ հարցեր կարգավորման կարիք ունեն: Կարեւորելով հայերենի զարգացումն ու տարածումը՝ մենք, այդուհանդերձ, դեռեւս ամենատարրական գործիքակազմերի խնդիր ունենք: Այս ծրագրով վերջապես կունենանք գործիքակազմ, որը կիրառելի կլինի մի քանի առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հայաստան եկող ցանկացած մարդ հայերենի իմացության հավաստման եւ ստուգման կարիք ունի՝ միջազգայնորեն ճանաչելի չափանիշներով: Մենք նաեւ բարդությունների ենք առնչվում օրենսդրական դաշտում, երբ հայերենի իմացության պահանջներ պետք է կարգավորվեն, օրինակ, դատավորների, պատգամավորների թեկնածուների համար: Ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա եւ սփյուռքահայ ուսանողների համար: Այս նույն խնդիրը կա նաեւ դպրոցներում, երբ մեծ թվով երեխաներ որոշակի ժամանակահատված սովորել են այլ երկրում եւ վերադառնալով Հայաստան՝ դպրոցում հայերենի իմացության մակարդակի որոշման խնդիր է առաջանում»,- ավելացրել է Ժաննա Անդրեասյանը:

Հայերենը ոչ հայախոսների համար ծրագրի մշակման աշխատանքների իրականացման համար կստեղծվի մասնագիտական խումբ՝  ԵՊՀ,  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի եւ Լեզվի կոմիտեի մասնագետների ներգրավմամբ: Խմբի ղեկավարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է:

«Մինչեւ տարեվերջ կմշակվեն միջազգային եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանող չափորոշիչներ: 2025 թվականի առաջին կեսին կիրականացվեն առաջադրանքների կազմումը եւ հարթակի ստեղծումը: Դրանից հետո կիրականացնենք ընդհանուր համակարգի փորձարկումը, որը մեզ թույլ կտա համապատասխան մասնագետների օգնությամբ վեր հանել խնդիրները եւ վերացնել դրանք»,- նշել է Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

Հիմք ընդունելով Լեզուների իմացության ու գնահատման եվրոպական ընդհանուր շրջանակի (Common European Framework of Reference for Languages) վերջին թարմացումը եւ նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը՝ նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման եւ ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ եւ մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։

Читайте на 123ru.net