Новости по-русски

Արչին, մահապուրծների լռությունն ու «անտեսանելի» թշնամին

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Երանյանի «Արչի» վեպը։ Արչին՝ հայկական գամփռը, գաղթի ճանապարհին կորցնում է տերերին։ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպան գործողություններն ու 44-օրյա պատերազմը յուրովի միահյուսվում են։

Մեդիամաքսը զրուցել է Հովհաննես Երանյանի հետ։

-Վեպի մեջ վեպ գրելը զուտ գրակա՞ն հնարք է՝ զուգահեռ ներկայացնելու համար մեր պատմության երկու կարեւորագույն ու ողբերգական շրջանները։ Պատմությունը կրկնվո՞ւմ է, թե՞ շարունակվում։

-Այո, հնարք է՝ շուրջ հարյուր տարվա ժամանակային հեռավորության դեպքերն իրար կապելու։ Բայց դա պարտադրված հնարք էր։ Ես գրում էի մի շան մասին, որն իր տերերի հետեւից գնացել է հայոց գողգոթայի ճանապարհով, հասել Դեր էյր Զոր, կորցրել նրանց հետքը եւ այլն։ Վեպը գրելու ընթացքում սկսվեց 44-օրյան, նախ, այսպես թե այնպես, չէի կարող շարունակել այդ վեպը՝ առանց անդրադառնալու այդ պատերազմին։ Բայց անկախ իմ դիրքորոշումից՝  թե՛ մեր ղեկավարները, թե՛ Թուրքիայի առաջնորդն անընդհատ հիշեցնում էին, որ հայ ժողովուրդը էքզիստենցիալ նոր սպառնալիքի առջեւ է։ Դրանից էլ ծնվեց գաղափարը՝ մեկ դարից ավելի վաղեմություն ունեցող իրադարձությունները խաչասերելու մեր ժամանակների հետ, իսկ դրանից ծնվեց վեպի մեջ վեպ գրելու հնարքը։ Շատ մեծ չէ շարունակվելու եւ կրկնվելու տարբերությունը։ Որպես շարունակություն դեպքերը կրկնվում են։ Բայց եթե անպայման ուզենանք տարբերություն դնել, ուրեմն կասենք, որ շարունակվում են, քան՝ կրկնվում։

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի ու ժողովրդի հետ, մեծ իմաստով, հետեւանք է այն մեծ ողբերգության, որ տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ հաջորդող տարիներին։ Իսկ ինչ-որ բան եթե հետեւանք է, ուրեմն, ավելի լայն առումով, շարունակություն է, քան կրկնություն։ Տառացիորեն կրկնություն չէ, որովհետեւ կարծես թե մեր օգտին մի մեծ տարբերություն կար՝ պետությունը, որը չենք ունեցել 1915-ին։

-Կերպարները, դեպքերը իրակա՞ն հիմք ունեն։

-Չէ, կերպարները հորինված են, բնականաբար, սյուժետային գծերը՝ նույնպես։ Բայց ընդհանուր բովանդակության առումով, այո, փաստական հիմքեր կան։ Վեպը գրելու ընթացքում ինձ հասանելի նյութեր եմ նայել, օգտվել եմ նշանավոր ցեղասպանագետներ Վահագն Տատրյանի ու Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի ուսումնասիրություններից։ Մեր օրերի պատմության կերպարները նույնպես հիմնականում հորինված են, թեեւ աչքի առաջ ունեցել եմ մի քանի մարդկանց կենսագրության ինչ-ինչ փաստեր։

 -Դժվար չէ՞ապրածդ ժամանակի մասին գրելը։ Կամ գուցե այսօր այլ բան գրել պարզապես հնարավո՞ր չէ։ Նկատի ունեմ պատերազմն ու հետպատերազմյան մեր իրականությունը։

-Ե՛վ դյուրին դարձնող, եւ՛ բարդացնող հանգամանքներ կան։ Հեշտացնող է իրադարձությունների ականատես լինելդ․ կերպարներիդ, հերոսներիդ նախատիպերին անձամբ ես ճանաչում։ Բայց եթե խոսքն այնպիսի մի արհավիրքի մասին է, ինչպիսին պատերազմն է, հոգեբանական սարսափելի բարդություններ են առաջ գալիս։ Բնականաբար, բուն պատերազմի օրերին չէի կարող գրել, ոչ էլ դրանից անմիջապես հետո։ Այնուհանդերձ սխալվեցի, կարծելով, թե արդեն պատրաստ եմ շարունակելու վեպը։ Հոգեբանական խնդիրները վերածվեցին հոգեկան ու նյարդային հիվանդության։ Ամիսներ անց կենտրոնական նյարդային համակարգի սուր ախտահարում դիագնոզը ձեռքիս նորից ընդհատեցի գրելը։ Մի քանի պատմվածք գրեցի այլ թեմաներով, որովհետեւ գրելու պահանջ նույնպես զգում էի։ Նյարդային խնդիրները բժիշկների օգնությամբ հաղթահարելուց հետո կարողացա ավարտել «Արչի» վեպը։

Եթե այդ ժամանակ չավարտեի, հետո այլեւս երբեք չէի կարողանալու, մանավանդ այսօր, երբ Արցախը մերը չէ։ Այն, ինչ կատարվեց Արցախում, ոչ այլ ինչ էր, եթե ոչ նոր ցեղասպանություն։ Անընդհատ հիշում եմ, որ Հրանտ Դինքն ասում էր, որ եթե ողջ արեւմտահայությանը ոսկե ինքնաթիռներով տանեին, հեռացնեին իրենց հայրենիքից, այն նույնպես ցեղասպանություն կլիներ։

-Նաեւ կարծես պատմական անցյալին անդրադառնալու խնդիր ունենք։ Գուցե փորձում ենք հասկանալ՝ ո՞րն է եղել մեր սխալը, ինչո՞ւ ենք շարունակ կորուստներ կրում․․․ Որովհետեւ մինչ 44-օրյան մենք ցեղասպանությանը նայում էինք որպես անցյալում մնացած իրողություն, խոսում էինք հատուցման, պահանջների, զոհի բարդույթից ազատվելու մասին։ Հիմա այլ են վերանայումները։

-Այո, մենք իսկապես կարիք ունենք մեր պատմությունը վերաքննելու, բայց կարծում եմ՝ մեծ սխալ ենք գործում ցեղասպանության մեջ մեր մեղքի որոնումը շեշտադրելով։ Մենք պետք է ոչ թե հարցի պատասխանը փնտրենք, թե ինչ ենք արել, ինչ սխալներ ենք գործել, որոնց պատճառով մեզ ոչնչացրել են, այլ ինչ չենք արել, որ կարողացել են իրականացնել իրենց ծրագրերը։ Գիտեք, ես իրականում «Արչի» վեպն ուզում էի սկսել գրեթե քսան տարի առաջ, երբ կարդացի սփյուռքահայ գրող Սիմոն Սիմոնյանի «Լեռ եւ ճակատագիր» պատմվածքների ժողովածուն, որտեղ այսպիսի տողեր կան՝ «կատուները տանն են հավատարիմ, շները՝ տերերին»։ Անտեր մնացած կատուները դատարկված գյուղերի տանիքներից մռլտում էին սովահար, իսկ շները գնում էին տերերի հետեւից եւ նրանց ճակատագրին արժանանում։ Եթե քսան տարի առաջ գրեի, «Արչին», կլիներ պարզապես այդպիսի մի շան մասին։ Բայց անընդհատ հետաձգում էի։ Հետո, ասես կանխատեսելով գալիք ընդհանուր հոսանքների ուղղությունը, ցեղասպանության փաստը դիվանագիտական, քաղաքական ոլորտից դուրս մղելու միտումը, որոշեցի սկսել։ Ես չեմ կարող պնդել, թե կարող ենք մեր էս թուլացած վիճակով շարունակել պահանջել միջազգային ճանաչում, հատկապես՝ հատուցում, բայց նախընտրում եմ, որպես ստեղծագործող, մշտապես ընդդիմանալ իշխող միտումներին։ Այո՛, հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում մեզ օգնեց որոշ չափով թոթափել մշտական զոհի հոգեբանությունը։ Հաղթանակ ասելով՝ նկատի ունեմ մարտադաշտը, եւ ոչ թե դիվանագիտությունը։ Այդուհանդերձ, մի բան կար, որ ինձ որոշ չափով սթափ էր պահում։ Դեռ խորհրդային բանակում ծառայակից ադրբեջանցի (թալիշ) ընկեր ունեի, որի հետ հաճախ էինք քննարկում Արցախի ու Նախիջեւանի բնիկ հայկականությունը։ Ընդունում էր, որ մերն են, բայց մի զգուշացում էր անում։ Ասում էր՝ լավ կլինի հիշեք, որ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան միասնական կլինեն։ Այժմ կարծես թե հենց այդպես էլ է։ Առնվազն երեք-չորս անգամ տարբեր հեռուստաընկերությունների հետ հարցազրույցներում, եւ նույնքան անգամ էլ տարբեր թերթերում ու կայքերում հարցերին պատասխանելիս, թե ինչու վեպ չի գրվել արցախյան հաղթական պատերազմի մասին, ինչու չկա մեր «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը, պնդում էի, որ վեպը վերջնական հանգուցալուծում է խնդրառում, պահանջում է էպիկական լուծումներով վերջաբան, իսկ մենք ընդամենը հրադադարի մեջ էինք, պատերազմը չի ավարտվել։ Դա նկատի առնելով էի երկրորդ գիրքս վերնագրել «Զինադադար»։ Մեր ընդհանուր վարքը առաջին պատերազմից հետո, բոլոր այս տարիներին ու տասնամյակներին համարժեք չի եղել զինադադարի իրավիճակին։ Համարժեք չէ նաեւ այսօր։

-Գրում եք մարտի դաշտը լքողների մասին։ Իսկ հետո երկիմաստ եզրահանգում կա․ «Ինչ- որ մեկը պատասխան պիտի տա՞ էս պարտության համար»։ Գուցե դեռ վա՞ղ է գնահատականներ տալը այդ ամենին։ Ի վերջո, մենք գործ ունեինք այլ բնույթի պատերազմի հետ։ «Էս պատերազն ու պանդեմիան իրար նման են․ թշնամուդ չես տեսնում»։

-Գիտեք, այս հարցերի արծարծումը մեզ շատ հեռուն կտանի։ Այնքան հեռու, որ չենք տեղավորվի այս հարցազրույցի շրջանակում, դուրս կգանք արվեստի ու գրականության պարագծից։ Բայց չեմ խուսափի համառոտ իմ կարծիքը ասելուց։ Դուք Ձեր հարցում մեջբերում եք կերպարներից մեկի խոսքը, որը կարող է համընկնել կամ չհամընկնել հեղինակի տեսակետին։ Ես կարծում եմ, ավելի ճիշտ՝ վախենում եմ, որ երբեք իրական մեղավորը կամ մեղավորները պատասխան չեն տա, չեն պատժվի։ Երբ դժգոհում եմ մեր ընդհանուր վարքից, մեր թափթփված ու անստույգ կենսակերպից ու մտայնություններից, չեմ ուզում ինչ-որ մեկի մեղքը ցրել, լղոզել։ Վրացի բոլշեւիկ Սերգո Օրջոնիկիձեն մի խոսք է սիրել կրկնել՝ ամեն սխալ կոնկրետ մեղավոր ունի։ Բայց գրողը խորհրդարանի քննիչ հանձնաժողով չէ, որ կոնկրետ մեղավորների հայտնաբերի։ Չեմ էլ հավատում, որ նույնիսկ այդ հանձնաժողովը դա կանի։

Իսկ 44-օրյա պատերազմը պանդեմիայի հետ համեմատելը, թե թշնամուդ չես տեսնում, մարտական գործողությունների մի քանի մասնակցից եմ լսել։ Հավանաբար, հենց մարտադաշտում է ծնվել համեմատությունը։ Նկատի ունեն հինգերորդ սերնդի պատերազմի միջոցները՝ անօդաչուներն ու հեռահար հրթիռները։ Բայց ես այդ նախադասության մեջ մեկ այլ ենթատեքստ էլ եմ խցկել։

-Խոսենք Արչիի մասին։ «Նրա անունը Արչի է, նա իմ տեսած մարդկանց մեծ մասից բարի էր ու խելացի։»։ Ձեր նպատակը այդ հակասությունը ընդգծե՞լն է՝գազան մարդ ու բարի կենդանի։

-Այդպիսի մտադրություն չեմ ունեցել, բայց այդպես ստացվել է։ Կյանքիս ընթացքում մի քանի շուն եմ ունեցել, որոնցից հարկադրված բաժանվել եմ ու ծանր եմ տարել։ Այո, ստացվել է գազան մարդ- բարի շուն հակադրություն, բայց դրան նպատակադրված չեմ գնացել։

-«Նա ծեր չէ, պարզապես դժբախտ է, ինչպես նրա տերերը, ինչպես բոլորս»։

«Հիմա ի՞նչ ենք անելու, Արչի, ես դեռ չգիտեմ, թե որտեղ եմ ապրելու, կարող եմ քեզ ինձ հետ տանել։ Բայց չեմ ուզում, որ մի անգամ էլ բաժանվենք։
Արչին ասես ամեն ինչ հասկացավ ու աչքերով ասաց՝  ես էլ»։
Ինձ թվում է՝բարի ու «անտեր» կենդանու ու հայի բախտի զուգորդում կա։

-Շնորհակալ եմ ճիշտ կռահումի համար։ Գիտեք, էսպես է լինում։ Դու շարունակում ես պատմել, նախօրոք չես մտահղացել նման բան հուշել, բայց զգում ես, որ մի երկխոսությունը, մի փոքր մենախոսությունը, երկու տողը կարող են այդ զգացումն ու միտքը ընթերցողին հուշել։ Ընդառաջ ես գնում այդ զգացողությանդ կամ մերժում ես, որովհետեւ ավելորդ զգացմունքային է թվում քեզ։ Այս դեպքում պահեցի, եւ ահա դա նկատել եք։

-Եթե հայ գաղթականները կրոնափոխ լինեին, գուցե փրկվեին կամ ժամանակ շահեին։  Հայր Մարինոսը չէ՞ որ հետո ասելու էր․ «Համոզված եմ, որ դա ավելի մեծ մեղք չէր համարվի, քան այն, ինչ նրանք արեցին փորձության պահին»։ Մյուս կողմից՝ գրքում ինքնությունը կորցրած Յուսուֆ Արչին եւ մարտի դաշտը լքած Մոսը ինքնասպանություն են գործում․․․

-Վարդապետի, հայր Մարինոսի կերպարը վեպում կենտրոնականներից մեկն է, որն օգնել է ինձ գրելու տասնամյակների իմ մտածումների, փրկության ելքերի մասին։ Հոգեւոր առաջնորդն ինքն է այդ տարակուսանքներն ունենում, որ ավելի կարեւորվի տեսակետը։ Անկարեւոր կթվար, եթե աշխարհիկ մի կերպար խոսեր այդ մասին։ Ի վերջո, քիչ չեն եղել նաեւ հավատուրացները, որոնք ապրել են։ Բայց ապրե՞լ են արդյոք։ Միշտ չէ, որ ֆիզիկական գոյության շարունակությունը ապրել է նշանակում։ Նրանք բոլորը մեռել են ազգի, հայության իմաստով։ Այնքան շատ եմ իմ կյանքի ընթացքում լսել, թե ինչու Աստված չօգնեց իրեն հավատացող ժողովրդին, ինչու կոտորվեցին նրանք, ովքեր հրաժարվեցին ուրանալ իրենց հավատը։ Ընդ որում՝ լսել եմ թե՛ անաստված, թե՛ հավատավոր մարդկանցից։ Այդ պատասխանների մետաֆիզիկ որոնումներն են տարել այդպիսի ընդհանրացումների, որոնք դուք նշում եք։ Երվանդ Օտյանը կեղծ կրոնափոխ եղավ, փրկվելուց հետո նորից նույն Օտյանն էր։ Երեխայավարի, պարզամտորեն մտածում էի, թե գուցե կարելի էր նրա օրինակով փրկվել։Կներեի՞ն նրանց եկեղեցին եւ Աստված, չգիտեմ։

Յուսուֆ Արչիի եւ Մոսի հարյուր տարվա ընդմիջմամբ ինքնասպանությունները նույն բանը չեն հուշում։ Առաջինի դեպքում դարձյալ ճիշտ եք։ Անգամ ինքնության ուրացումը չփրկեց։ Արշիլ Գորկին իր հավատն ու իր ինքնությունը չէր ուրացել, բայց դարձյալ չխուսափեց ինքնասպանությունից։ Դա ցեղասպանության աներեւույթ եւ շարունակվող ազդեցությունն է թե՛ ականատեսների, թե՛ վերապրածների, թե՛ սերունդների վրա։ Անգամ Արչի անվամբ եմ ուզել շեշտել Արշիլ Գորկու ճակատագիրը։ Մոսի ինքնասպանության շարժառիթն ուրիշ է։ Մի փոքր արդեն խոսեցինք այդ մասին։ Կան կոնկրետ մեղավորներ, բայց դու քեզ ես ընտրում որպես քավության նոխազ։ Մեղքի չափը դու այլեւս չես կշռում։ Սարսափելի ցնցում էր, շոկ էր ինձ համար, երբ իմացա, թե քառասունչորսօրյայի քանի մասնակից է ինքնասպանություն գործել կամ հոգեբույժի կարիք զգացել, դե, իսկ հոգեբանի կարիք հազարավորներն ունեին, եւ հիմա էլ ունեն։

-Գազանաբարո արարքների նկարագրությունը հատո՞ւկ է արված։ Կարիք ունե՞նք այսօր թարմացնելու մեր հիշողությունը։

-Հատուկ չեմ արել, բայց երբ գիրքը հրատարակվեց, սոցցանցերում գրեցի, որ ամենադժվարը այս գիրքն եմ գրել, ամբողջ ցավն ինձ վրա եմ վերցրել, որ ընթերցողը չկեղեքվի։ Ինչ վերաբերում է հիշողությունը թարմացնելուն, ես ասացի, որ ավելի շուտ կարող էի գրել այս վեպը, եւ օդի մեջ զգում էի էն, ինչ որ հիմա կա․ որոշակի միտում մոռացության տալու, հարեւանների հետ դրա հաշվին լավ լինելու։

Ցեղասպանության թեմային վերաբերող երկու հրաշալի գործ կա, երկուսն էլ օտարագիր են՝ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» (անգլերեն) եւ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» (ռումիներեն)։ Հայերեն քիչ թե շատ նշանավոր գործ է Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», որ ավելի շատ սերունդների վրա ազդեցության մասին է, քան բուն ցեղասպանության։

Վարուժան Ոսկանյանի գործը շատ ավելի ուժեղ է նշվածներից, բայց կարդալիս երբեմն մի քանի էջ թռնում էի, որովհետեւ խելագարության հասցնող իրողություններ են։ Ես դա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ փորձել եմ այդքան չծանրացնել ընթերցողի վրա այս պատմությունը, թեթեւակի ասել, որպես տեղեկություն, բայց չսեւեռել դրա վրա, որ ընթերցողն ավելի թեթեւ տանի, քան տանում ես դու որպես գրող։

Առիթ է եղել Վարուժան Ոսկանյանի հետ շփվելու, եւ անընդհատ հիշում էի նրա խոսքը, որ ասում էր՝ ես պարտքս իմ ժողովրդի առաջ կատարել եմ ռումիներեն։ Նա արեւմտահայ է, ցեղասպանություն վերապրածի զավակ, մեծ թվով հարազատ կորցրած, ես արեւելահայ եմ, որպես այդպիսին ազգական չեմ կորցրել, բայց դա նշանակություն չունի․ ես էլ փորձեցի իմ պարտքը հայերեն անել։

-«Որքա՞ն են զինյալ ուղեկցողները։ Ինչո՞ւ չեն ըմբոստանում, չէ՞ որ գիտեն, որ մեռնելու են»։ Եվ եզրահանգումը․ «Ամեն մեկը իր հոգում չնչին հույս էր փայփայում, որ ինքը կապրի»․․․

-Սա էլ միլիոն անգամ արծարծված հարց է։ Թե՛տեղին եւ թե՛ անտեղի շահարկված։ Չէի կարող ցեղասպանության թեմայով վեպ գրելիս շրջանցել այդ հարցը։ Հոգեբանական ինչ-որ պատասխան եմ փորձել գտնել, որը բացարձակորեն չի հավակնում ճիշտ լինելու կամ միակը լինելու։

Եվ այնպես չէ, որ չեն փորձել ինչ-որ բան անել․․․ ձախողել են, մեծ մասը կանայք ու երեխաներ են եղել։Նրանք էլ կարող էին․․․ Ես այդ հարցի պատասախանը չեմ կարող տալ։ Ծրագրավորված էր, ի վերջո կոտորելու էին, այլ բան, որ մենք պետք է պեղեինք, հասկանայինք՝ ի՞նչ չենք արել նախապես, որ ցեղասպանություն չլինի։

-Սա էլ նրանց նկարագիրն է․ «Ուր որ դրեցինք մեր ոտքը, պետություն ենք ստեղծում ու մեր օրենքը հաստատում»։

-Այո, կա այդպիսի բան։ Թվում է, թե քոչվորներ են, ինչ պետություն ու պետական կառույցներ։ Բայց իրականում, իսկապես, ուր մտել են, հատկապես սելջուկները, շատ արագ պետական մեքենա են ստեղծել։ Գիտեին, որ իրենցը չի, բայց յուրացնելու ամենակարճ ու գործուն ճանապարհը պետական օղակների ձեւավորումն է։ Արեւելյան Հայաստան թափանցելուց շաբաթներ անց մարդահամար են անցկացնում։ Գիտե՞ք ինչու․ որ հարկերից խուսափող նոր հպատակներ չլինեն։

-«Նա դառնում է սպանող մեքենա, դառնում է հերոս եւ այլեւս առանց վախի կանգնում է խրամատի շուրթին ու անխնա կոտորում»։ Նույնը 15 թվականից հետո էր․ Արուսյակը ահաբեկչական գործողություններ է իրականացնում, բայց մարդասպան չէ... Ի դեպ, նրա լռությունն ու թուրքերի դեմ կատարած գործողությունները հղում են Կոմիտասին ու Թեհլերյանի՞ն։

-Կուզեի շարունակությունն էլ մեջբերեիք, մինչեւ որ մի կույր գնդակ գտնում է նրան, եւ նա հասկանում է, որ անմահ հերոսները միայն ֆիլմերում են լինում։ Սրա եւ վրիժառու Արուսյակի համեմատությունը տեղին չէ։ Բայց  դարձյալ ճիշտ եք նկատել, որ կա հղում Թեհլերյանին։ Մտքիս մեջէդ վրեժը պիտի լուծեր ընտանիքի հայրը՝ Ասատուր Հովսեփյանը։ Թեհլերյանները Թուրքիայում սուրճի առեւտրով են զբաղվել, հայտնի ընկերություն են ունեցել։ Շուրջ երկու տասնամյակ առաջ առիթ եմ ունեցել զրուցելու Սողոմոն Թեհլերյանի եղբոր թոռան հետ։ Չգիտեմ՝ հիմա կա, թե ոչ, բայց Տերյան փողոցում սրճարան ունեին, Թեհլերյան սուրճ էին մատուցում։ Վեպում Ասատուր Հովսեփյանը նույնպես սուրճի հաջողակ առեւտրական է, այս նշանով ուզել եմ հենց Թեհլերյան ընտանիքի կողմն ուղղել ընթերցողի միտքը։ Հա, պիտի Ասատուրը լիներ վրիժառուն, բայց սյուժեի զարգացման ընթացում զոհվում է։ Ուզում էի նրան անցկացնել բոլոր փորձությունների միջով, բայց չանցավ, չուզեց, վրեժի գործը թողեց աղջկան։ Արուսյակի լռությունը որեւէ կերպ չեմ կապել Կոմիտասի լռության հետ, մտքիս չի եղել այդպիսի բան։ Նկատի եմ ունեցել այն կեսդարյա կատարյալ լռությունը, ոճրագործության մասին խոսելու անհնարինությունը։ Բայց ավելի շատ նկատի եմ ունեցել մազապուրծների խոսել չկարողանալը, անհնար էր, որ նրանք կարողանային պատմել, խոսել իրենց տեսածի, վերապրածի մասին ու չխելագարվեին։

-«Ժողովուրդն էր սպանում ժողովրդին»․․․ Իսկ հաճախ են ասում՝ ժողովուրդը մեղք չունի

-Հայոց ցեղասպանությունը երկու հիմնական տարբերություն ունի հրեական հոլոքոստից։ Առաջին՝ հայերիս ոչնչացրին մեր հայրենիքում՝ ի տարբերություն հրեաների։ Այդպիսով՝ հայերից մաքրվեց ողջ Արեւմտյան Հայաստանը։ Երկրորդ՝ գերմանացի ժողովուրդը մասնակից չեղավ հոլոքոստին, թեեւ առանձին բազմաթիվ դեպքեր կարող են պատահած լինել՝ մատնության եւ այլն։ Ցեղասպանության դեպքում թե՛ թուրքերը, թե՛ քրդերը հայերի ոչնչացման անմիջական մասնակիցն էին։ Միայն Երզնկա քաղաքի շրջակա գյուղերից քսան հազար թուրք ու քուրդ հասարակ բնակիչներ լցվել են քաղաք ու գրեթե ամբողջությամբ կոտորել հայ բնակչությանը։ Ես Երզնկայի անունն եմ տալիս, որովհետեւ այդ քաղաքի բնակիչներ էին վեպիս հերոսները։ Դեպքերի ականատես գերմանացի զինվորական եւ լուսանկարիչ Արմին Թ․ Վեգների բնորոշմամբ՝ գյուղացիները կոտորում էին հարեւաններին։ Կար ատելություն, կար բռնության ու սպանելու հակում, իսկ երիտթուրքական իշխանությունը, արտոնելով նրանց սպանված հայերի ունեցվածքին տիրանալը, գրգռեց ու անմիջական գործողության մեջ դրեց մահվան անիվը։

-«Մի ողջ ազգ Մոսի նման իրեն նետել էր կամրջից ու չգիտեր՝ մեռե՞լ է, թե՞ դեռ կենդանի է»։ Բայց նաեւ գրում եք․ «Հուսահատությունը էգոիզմի ամենազզվելի տեսակն է»... Թեեւ գլխավոր հերոսին էր ուղղված, բայց կարծում եմ՝ միայն նրան չի վերաբերում։

-Այո,այդպես է։ Մեր հանրությունը չգիտի՝ ո՞ղջ է, թե՞ մեռած։ Ապրելու՞ է, թե՞ ոչ։ Ես միայն ֆիզիկապես նկատի չունեմ։ Բայց նաեւ այդ իմաստով։ Ավելի ու ավելի մեծ խմբերի մեջ է բուն դնում երկրից հեռանալու հիվանդության բացիլը։ Չես կարող տեւական ժամանակ ամեն օր նոր պատերազմի սպասումով ապրել․ կամ որոշում ես հեռանալ, կամ համակերպվում ես ապրել-չապրելու արանքում մի կերպ օրերդ մաշելու հետ։ Ինքս դժգոհ էի վեպիս վերջաբանից։ Բայց օրեր առաջ բանաստեղծ ընկերս գիրքը կարդալուց հետո հարկ էր համարել անմիջապես զանգել ու կարծիք ասել։ Ըստ նրա՝շատ լավ ավարտ էի գտել վեպի համար։ Հուսահատության, օղու եւ թմրանյութի ճիրաններից ազատագրված գլխավոր հերոսը, ինքն իրեն հաղթելով, ընդհանուր հաղթանակի արահետ է բացում։ Էս կարծիքը էլի մի քանիսից լսելով՝ մտածեցի, որ ակամա, չսիրած բառով ասած՝ լավ մեսիջ ու հորդոր եմ փոխանցել ընթերցողին։

-Արցախը շրջափակման մեջ է։ Հայաստանում երիտասարդները չհայտարարված հացադուլ են անում։ Հպանցիկ անդրադարձ է, այնպես որ, եթե օտար ընթերցողը կարդա գիրքը՝ չի էլ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ի՞նչն եք փորձել շեշտադրել։

-Արցախի կատարյալ շրջափակումը սկսվել էր, երբ վերջին էջերն էի գրում։ Անելանելիությունից չգիտեի ինչ անել։ Ձեռքերը լվալու եւ մի կողմ քաշվելու իշխանությունների վարքագիծն էր հատկապես հուսահատեցնող։ Եթե ուժով ճանապարհը բացելն իսկապես կործանարար կարող էր լինել նաեւ Հայաստանի համար, ապա նրանց էդ աստիճանի անտարբերությունը վերջնականապես վհատեցնող էր։ Չգիտեմ, թող ողջ երկիրը հացադուլ աներ, թող իշխանավորները գնային Նյու Յորք ու ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հացադուլի նստեին, Բրյուսելում կամ մեկ այլ տեղ։ Չգիտեմ։ Ցեղասպանությունից հետո Արցախի հայաթափումը մեր պատմության ամենամեծ կորուստն էր։

Օտար ընթերցողի հասկանալ-չհասկանալու մասին երբեք, որեւէ բան գրելիս չեմ մտածել։ Կոնկրետ այս դեպքում, եթե գիրքը երբեւէ որեւէ լեզվով թարգմանվի, կարելի է տողատակի մի կարճ հղումով ասել, թե խոսքն ինչի մասին է։ Սա խնդիր չէ։

-«Չէ,- ասաց ամուսինը,- գամփռ չէ, խառնածին է, բայց եթե ուզում ես, որ մնա ու անունը Արչի լինի, ես դեմ չեմ»։ Սա զուտ գեղարվեստական գեղեցիկ վերջաբա՞ն է, թե՞ տողատակ ունի։

-Չգիտեմ, թե որքան է գեղեցիկ, բայց, այո, տողատակ ունի։ Ճիշտ էիք նկատել, որ անտեր մնացած Արչին՝ շունը, թափառական հային է հուշում։ Հիմա... ինչքան կուզենք ասենք՝ դրսում 7,5 միլիոն ազգակից ունենք. գամփռի ցեղականությունը, էս վերջին տողում, նրանց հայ մնալու, ինքնության կորստի մասին հուշում է կամ շատ  դառը խոստովանություն։

Արմինե Սարգսյան

-«Ժողովուրդն էր սպանում ժողովրդին»․․․ Իսկ հաճախ են ասում՝ ժողովուրդը մեղք չունի…

Читайте на 123ru.net