Новости по-русски

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կայցելի Հայաստան

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կայցելի Հայաստան

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կայցելի Հայաստան

p

bԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։

/p

p

Ինչպեսnbsp;a href=https://armenpress.am/arm/news/1139257.html target=_blank«Արմենպրես»/a-ին հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդելի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդելի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։

/p

p

Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլnbsp; տա։ Այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

/p

p

Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդելի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։

/p

p

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդելի քաղաքապետ nbsp;իր ծննդավայր վերադառնալու առթիվ։

/p

Читайте на 123ru.net