Новости по-русски

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ (ՎԻԴԵՈ)

p bԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;/pp Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:nbsp;/pp «Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաև ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր և միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա և իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:nbsp;/pp «Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երևանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարևոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ «Երևանի գինու օրերն» այսքան մասշտաբային են»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:nbsp;/pp Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար:nbsp;/pp 2023թ.-ին փառատոնն ունեցել է 120․000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է շուրջ 30%-ով:nbsp; «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպականnbsp; երկրներից, Միացյալ Նահանգներից,nbsp;Կանադայից, Ավստրալիայից և բազմաթիվ այլ երկրներից։nbsp;/pp Մանրամասն՝nbsp;տեսանյութում:/pp Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/FhMN36c3c24?si=ZrGtLpnsKTrUp3ai title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p

Читайте на 123ru.net