Новости по-русски

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 120 000 հայերի էթնիկ զտումների արդյունքում Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է՝ իր եւ մնացած խաղաղ բնակչության կողմից կատարված Լաչինի միջանցքով Հայաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Նույն օրը նա տեղափոխվել է քննչական մեկուսարան եւ այնուհետեւ կալանավորվել է անհիմն եւ անհասկանալի քրեական մեղադրանքով։ Նրա կալանավորմանը հաջորդել է Լեռնային Ղարաբաղի այլ ղեկավարների ձերբակալությունները, ինչը նույնպես մաս է կազմում Ադրբեջանի էթնիկ զտումների քարոզարշավի:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը եւ միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։

«Ռուբեն Վարդանյանը հայտնի մարդասեր եւ բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի միջոցով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, եւ որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ անհապաղ կերպով ազատ արձակի նրան եւ Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», -ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:

2024 թվականի ապրիլի 5-25-ը Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի իր եւ մյուս հայ բանտարկյալների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեմ։  Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաքննական մեկուսարանի պաշտոնյաները Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ նրան պահել են ողջ հացադուլի ժամանակ։ Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության եւ հյուծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ եւ ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ եւ փոխել հագուստը, չեն հատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որեւէ նյութ վերցնել,  նա զրկված է եղել անկողնու սպիտակեղենից: Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ ո՛չ Վարդանյանի փաստաբանին, ո՛չ որեւէ մեկին, այդ թվում՝ տեղի Մարդու իրավունքների պաշտպանին, չեն թույլատրել հացադուլի ժամանակ այցելել Վարդանյանին, իսկ նրա շփումն արտաքին աշխարհի հետ (օրինակ՝ ընտանիքի հետ հեռախոսազանգերը) դադարեցվել է։ Այս վերաբերմունքով, որը նպատակաուղղված է եղել հացադուլի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում  քաղաքական գործունեության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության համար Վարդանյանին պատժելուն, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները (Նելսոն Մանդելայի կանոնները):

«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որեւէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ պետք է դադարեցվի։

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել եւ օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Читайте на 123ru.net