Կառավարությունն անցնում է ամպային լուծումների
![Կառավարությունն անցնում է ամպային լուծումների](https://itel.am/datas/znews/big_/2024/06/14/666c09f54a3bf0.93408863.jpg)
ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման եւ ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին:
Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) եւ վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:
Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաեւ Հայաստանի պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։