Новости по-русски

Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց (ՎԻԴԵՈ)

Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց (ՎԻԴԵՈ)

44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր․ ՎԻԴԵՈ

p

bԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/ԱՌԿԱ/․/b 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից վերադարձել էր Հայաստան...nbsp;

/p

p

Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշեցին իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։ Դասընթացները իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;

/p

p

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. ձեռք են բերվել հատուկ տպիչներ՝ եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման նպատակով։nbsp;

/p

p

««Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը բացի աերոինժեներությունից իրականացնում է նաև եռաչափ մոդելավորման դասընթաց և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները պրակտիկ օգտագործել հենց տեղում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:nbsp;

/p

p

«Հիմնադրամում կրթությունն անվճար է, մեր շահառուները բոլոր նրանք են, ովքեր երազում են մասնագիտանալ աերոտիեզերական մեքենաշինության ոլորտում: Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2021թ.-ի հոկտեմբերին. այդ ժամանակ դասընթացները պատերազմից վերադարձած երիտասարդների և պատերազմում զոհված մեր տղաների ընտանիքների անդամների համար էին։ Դիմեցինք «Ստեփան Գիշյան» հիմնադրամին և շահեցինք այս դրամաշնորհը, որի միջոցով գնել ենք չորս եռաչափ տպիչներ»,- նշել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, փոխտնօրեն Սաթիկ Նայիրյանը։nbsp;

/p

p

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը արագացված դասընթացների միջոցով պատրաստում է մասնագետներ, ովքեր կարող են լուծել աերոտիեզերական բնագավառի խնդիրները և Հայաստանը դարձնել տիեզերական արդյունաբերության առաջատար:

/p

p

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

/p

p

Մանրամասն՝ տեսանյութում։

/p

p

br

iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/lE6vHFSoUSI?si=KVWxHLlCZJ3GkkE4 title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe

/p

Читайте на 123ru.net