Новости по-русски

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը

EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով

p

bԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/ԱՌԿԱ/․ /ba href=https://www.eventhub.am/hy/events/black-eyed-peas target=_blankEventHub․am/a հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում, հաղորդում է «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը։nbsp;

/p

p

«EventHub.am-ի և Caucasus Entertainment Production-ի բացառիկ համագործակցության շնորհիվ առաջին անգամ հայկական հարթակը դարձել է Վրաստանում կայանալիք համերգի տոմսերի պաշտոնական վաճառող։ Սա և՛ նոր շուկաներ է բացում մեզ համար, և մեր հաճախորդներին ընձեռում մշակութային տուրիզմի նոր հնարավորություններ՝ ընձեռելով հարցերի դեպքում հայերենով աջակցություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ ապահովագրելով տոմսերի ձեռքբերման հետ կապված հնարավոր մի շարք ռիսկերից»,- ասում է Eventhub հարթակի պրոդուկտի ղեկավար Էլլա Աղաբաբյանը։nbsp;

/p

p

Black Eyed Peas-ն աշխարհահռչակ ամերիկյան ​​խումբ է, որը միավորում է հիփ-հոփը, փոփն ուnbsp; RB-ն և հայտնի է «Where Is the Love», «I Gotta Feeling» ու շատ այլ հիթերով: Նրանց երաժշտությունը բարձր է գնահատվել թե հանդիսատեսի, թե քննադատների կողմից՝ խմբի համար բերելով մի քանի Գրեմմի մրցանակներ այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն ռեփ կատարումը», «Լավագույն ռեփ երգը» և «Դուետի կամ խմբի կողմից լավագույն փոփ կատարումը»:

/p

p

Նշենք, որa href=https://venue.eventhub.am/event/cXR2UVBsOW1CNkpHSExQRWRod3RKWHhNc3RIbWhQL1Q2Y3FodllYSEs4K1hKU2pTT2tFU1E4a0tGOUFrNWxWVHdnU1lkaHd4SlMwRk9TUzVHbXdIMGc9PQ target=_blank EventHub/a-ում հասանելի է Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի երկու տարբերակ՝ Standing zone՝ 31,000 ՀՀ դրամ, և Golden zone՝ 41,000 ՀՀ դրամ։nbsp;

/p

p

bEventHub-ի մասին/b

/p

p

EventHub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub-ն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո»-ի B2B պրոդուկտն է և գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 50-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 150-ից ավելի միջոցառում:

/p

Читайте на 123ru.net