Новости по-русски

Արարատը, Harley-Davidson-ն ու կոնյակը

Արարատը, Harley-Davidson-ն ու կոնյակը

Տասնյակ մոտոցիկլետների շարժիչների ձայն, Արարատ լեռան տեսարաններ, հայկական կոնյակի համ ու բույր. այսպիսին են հունիսի 14-16 հանգստյան օրերը, քանի որ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Harley-Davidson-ից ոգեշնչված մոտոփառատոն:

Աշխարհահռչակ Harley-Davidson մոտոցիկլետներ վարողների խմբի (Harley Owners Group-HOG) հայկական ճյուղի՝ Mount Ararat Chapter-ի կողմից հյուրընկալվող միջոցառմանը մասնակցում է 120 հյուր՝ շուրջ 50 Harley-Davidson լեգենդար մոտոցիկլետներով։ 

Փառատոնի գաղափարի, Արարատի սիմվոլիկայի ու հյուրերի տպավորությունների մասին Մեդիամաքսին պատմել է կազմակերպիչ, Mount Ararat Chapter-ի ներկայացուցիչ Գրիգորի Հարությունյանը։ 

Harley-Davidson միջազգային ասոցիացիայի մաս կազմող առաջին եւ միակ հայկական Mount Ararat Chapter մոտոակումբը Գրիգորի Հարությունյանը հիմնել է հինգ տարի առաջ։ 

«Քանի որ տարբեր երկրների մոտոակումբները պարբերաբար կազմակերպում են հավաքներ ու փառատոններ, մտածեցինք՝ մեզ էլ է պետք նման միջոցառում. մոտոսիրահարները կգան Հայաստան, կծանոթանան մեր երկրին, իսկ Harley Owners Group շարժումը կդառնա առավել մասսայական», - ասել է Գրիգորի Հարությունյանը։ 

Առաջին հայկական մոտոփառատոնն Արարատ լեռան սիմվոլիկայով անցկացնելու միտքը ծագել է իրենց ակումբի անվանումից՝ Mount Ararat Chapter. 

«Բացի այդ, մեր հովանավորներից մեկը Երեւանի կոնյակի գործարանն է, որտեղ մեր մասնակիցներին ընդունել են փառատոնի առաջին օրը։ Անցկացվել է համտես, հյուրերը շրջել են գործարանում ու այն նրանց շատ է տպավորել»։ 

Փառատոնի երկրորդ օրը մեկնարկել է վաղ առավոտյան՝ Երեւանի կենտրոնից դեպի Արարատ երթով։ 

«Տասնյակ մոտոսիրահարներ միաժամանակ շարժվել են Խոր Վիրապ, որը հայերի համար նշանակալի վայր է։ Այստեղ է Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը։ 

Մեր 120 հյուրերից շատերն առաջին անգամ են Հայաստանում. լսել են, կարդացել են, բայց չեն տեսել։ Երեւան վերադառնալուց հետո ունենալու ենք մեկ այլ միջոցառում՝ Երեւանի կոնյակի գործարանի ու մեր մյուս հովանավորների աջակցությամբ», - պատմել է Գրիգորի Հարությունյանը։ 

Նախատեսված է նաեւ այց «Մեգերյան կարպետ» կենտրոն, որտեղ հյուրերին ներկայացվելու են հայկական գորգագործական ավանդույթները. 

«Փորձում ենք Հայաստանը ներկայացնել տարբեր տեսանկյուններից, որպեսզի մոտոսիրահարները տեսնեն՝ սա երկիր է, ուր պետք է այցելել մեկ անգամից ավելի։ 

Շատերը Հայաստան են եկել Ռուսաստանից, Բելառուսից, Բալթյան երկրներից ու Երեւան գալու ճանապարհին հիանալի տեսարաններ են վայելել։ Հասցրել են տեսնել Սեւանը, Իջեւանը, Լոռին, շատ են սիրել Գյումրին, իսկ հիմա տեսնում են նաեւ Արարատյան դաշտավայրը»։ 

Գրիգորի Հարությունյանի խոսքով, ցանկություն կա այս փառատոնը ամենամյա դարձնել ու հաջորդիվ անցկացնել Հայաստանի մարզերում. 

«Ցանկանում ենք ներառել նաեւ հայաստանյան տարբեր բայքերների, որպեսզի նրանք եւս այս մեծ մոտոշարժման մաս կազմեն։ HOG համայնքի անդամները շատ ինտելեկտուալ մարդիկ են, որոնք ունեն բազմաթիվ հետաքրքրություններ, գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այդ համայնքի մաս կազմելը կարեւոր եւ շատ հաճելի»։ 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Читайте на 123ru.net