Новости по-русски

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն Արցախից փախստականներին աջակցելու համար

p bԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԵՄ-ից 15 միլիոն եվրո ստանալուն՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։nbsp;/pp 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:/pp Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:/pp Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:/p

Читайте на 123ru.net