Новости по-русски

ԵՄ-ն «հստակ համոզված է», որ հայ կալանավորների վերադարձը կօգնի խաղաղ գործընթացին

Բորելն այդ մասին ասել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների հարցմանը գրավոր պատասխանում:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Լեռնային Ղարաբաղից կալանավորվածների իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները եւ ապահովել թափանցիկություն:

ԵՄ-ն հստակ համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին եւ ճանապարհ հարթել կողմերի միջեւ վստահության բարձրացման համար:

Այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցառումների մասին, ներառյալ գերիների փոխանակումը, եւ շարունակում է
քաջալերել հետագա քայլերը։

ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ շփումների միջոցով: Բաքվում ԵՄ պատվիրակությունը ուշադիր հետեւում է տեղում տիրող իրավիճակին եւ սերտ կապի մեջ է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ կալանավորներին:

Ավելին, ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման եւ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը»:

Читайте на 123ru.net