Ադրբեջանում ավարտվել է քննությունը հայ «անջատողականների» գործով
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը։
«Նրանց բոլոր իրավունքներն ապահովվել են երկրի ներքին օրենսդրությանը եւ միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան, նրանց տրամադրվել են փաստաբաններ, թարգմանիչներ։ Այս պահին մեղադրյալները, փաստաբանները եւ տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Այդ փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է նա։
Քրեական գործով, մասնավորապես, անցնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար եւ փոխնախարար Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանը։