Новости по-русски

Սյունիքում զինծառայող է մահացել

Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել, որ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մոտ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում եւ գիտակցության կորուստ:

ՔԿ հաղորդմամբ՝ նա շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:

«Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակում կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net