Новости по-русски

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը

 Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը

Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հերթական հանդիպումը:

Այն համընկել էր Վենետիկյան բիենալեի օրերի հետ՝ գրավելով աշխարհի տարբեր կետերից այդտեղ ժամանած արտիստների, ծրագրավորողների եւ ստեղծագործողների ուշադրությունը դեպի ժամանակակից արվեստ եւ Web3 տեխնոլոգիաներ:

Միջոցառումն սկսվել էր Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի ելույթով. նա անդրադարձել է նաեւ Ֆասթեքս Web3 էկոհամակարգի հիմնահարցերին:



Հայկ Ազարյանը խոսել է ftNFT հարթակներից, որոնք հնարավորություն են տալիս արտիստներին ստեղծել իրենց իսկ NFT հավաքածուները եւ տարածել իրենց արվեստը թվային իրականությունում՝ հասնելով համաշխարհային ճանաչման:

Ֆասթեքսի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը մանրամասնել է Բահամուտ հիմնադրամի գործունեության վերաբերյալ սահիկաշարը, որի շրջանակում ներկայացվել են ֆինանսավորման բազմաթիվ հնարավորություններն այն բիզնեսների եւ անհատների համար, որոնք հետաքրքիր նախագծեր կարող են ստեղծել եւ զարգացնել Բահամուտ բլոկչեյնում: Արտիստները, ստեղծագործողները եւ ծրագրավորողները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից եւ առաջխաղացնել իրենց արվեստը Web3 տիրույթում:

Читайте на 123ru.net