Новости по-русски

«Մունք» տեխնոդպրոցը 2 տարեկան է

Հունիսի 18-ին «Մունք» տեխնոդպրոցը նշել է գործունեության 2 ամյակը։

Միջոցառմանը մասնակցել են «Մունք»-ի ուսանողները, գործընկերները, աջակիցները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում «Մունք» տեխնոդպրոցի ծավալած գործունեությանը, շրջափակման ընթացքում հաղթահարած խնդիրներին, ՀՀ-ում գործարկումից հետո ունեցած հաջողություններին, քննարկվել են հետագա անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաեւ ռեԱրմենիա հարթակում տեղադրված ամսական դրամահավաքին, որի շնորհիվ տեխնոդպրոցը պետք է հասնի ֆինանսական կայունության։ Հաջորդիվ նախատեսվում է տեխնոդպրոցի գործունեությունը ընդլայնել ՀՀ այլ մարզերում՝ հնարավորություն տալով մարզերի երեխաներին ստանալ որակյալ տեխնոլոգիական կրթություն։

Այժմ «Մունք» տեխնոդպրոցը գործում է Լոռու մարզի Տաշիր եւ Վանաձոր քաղաքներում, Տաշիրին հարակից Մեծավան, Միխայելովկա, Սարչապետ, Նորաշեն եւ Լեռնահովիտ գյուղերում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւ հարակից Դավիթ Բեկ ու Եղվարդ գյուղերում։

«Տեղահանումից հետո չունենալով կայուն ֆինանսավորման աղբյուրներ՝ «Մունք»-ի համար շատ դժվար էր ֆինանսական տարին պլանավորել։ Այս խնդիրը լուծելու համար մեկնարկում է պարբերական դրամահավաքի նոր փուլ, որի մեկնարկը տրվել է հենց միջոցառման ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net