Новости по-русски

ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել այն

p bԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը գրեթե վերջնական տեսքի է բերվել, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։/pp «Մենք ներգրավված ենք եղել այդ հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում, և Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ», - ասել է նա հինգշաբթի Տալլինում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայ nbsp;հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։br/pp Միաժամանակ Միրզոյանը նշել է, որ իր ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք չի տեսնում մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին։br/pp «Սակայն Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը և այս հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակմանը»,- ասել է Միրզոյանը։br/pp Նրա խոսքով, եկել է ժամանակը փակելու Հարավային Կովկասում հակամարտութան էջը և խաղաղություն հաստատելու այս տարածաշրջանում։ Նա հստակ հավատում է, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին ու երկրներին։nbsp;nbsp;/p «Իհարկե, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ և հույս ունենք մեր գործընկերների հստակ աջակցության վրա, որոնք շահագրգռված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ և կայունությամբ», - ասել է Միրզոյանը։br br

Читайте на 123ru.net