Новости по-русски

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը․ ԱՄՆ –ն Հայաստանով և Ադրբեջանով Կենտրոնական Ասիայից արտահանման այլընտրանքային ճանապարհ է քննարկում

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը․ ԱՄՆ –ն Հայաստանով և Ադրբեջանով Կենտրոնական Ասիայից արտահանման այլընտրանքային ճանապարհ է քննարկում

ԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանով և Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով

p

bԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․/b ԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանով և Չինաստանով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։ Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

/p

p

«Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային, այս բոլոր երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ Շրջանցիկ ճանապարհի համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ», - ասել է նա՝ խոսելով դեպի Բաքու իր ապագա այցի նպատակների մասին։

/p

p

«Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այս նկատառումներից ելնելով՝ մեզ անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- պարզաբանել է դիվանագետը։

/p

Օ'Բրայենը հավելել է, որ հունիսի 27-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահին կփոխանցի այն կարծիքը, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։br

Читайте на 123ru.net