Новости по-русски

Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը

Հանրապետական սենատոր Վիքերը (Միսիսիպի նահանգ) ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի եւ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ավագ անդամն է։

Պատվիրակության կազմում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը (դեմոկրատ), սենատոր Ջոն Քորնին (հանրապետական), ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական), Ռիչարդ Հադսոնը (հանրապետական), Թրենթ Քելին (հանրապետական), Էնդի Հերիսը (հանրապետական)։

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ։

Читайте на 123ru.net