Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան գործակցելու են ռազմական արդյունաբերության ոլորտում
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության ընկերությունը (SAMI) հայտարարություն է տարածել թուրքական Baykar ընկերության հետ հուշագրի ստորագրման մասին, որը նախատեսում է Սաուդյան Արաբիայում արտադրական օբյեկտների ստեղծում եւ անօդաչու թռչող սարքերի համակարգերի մշակում։
Բացի այդ, ընկերությունները կքննարկեն «տեխնոլոգիաների եւ մտավոր սեփականության թագավորություն փոխանցման հնարավորությունը»:
Fergani Space ընկերության հետ SAMI-ն պայմանավորվել է Սաուդյան Արաբիայում ստեղծել «նոր տեխնոլոգիաների զարգացման կենտրոն՝ գլոբալ տիեզերական հատվածին սպասարկելու համար»:
Երրորդ հուշագիրը ստորագրվել է թուրքական Aselsan ընկերության հետ։ Այն նախատեսում է «հնարավորությունների ուսումնասիրություն առաջադեմ պաշտպանական էլեկտրոնային տեխնոլոգիաների փոխանցման, տեղայնացման եւ զարգացման համար»: