Новости по-русски

«Ադրբեջանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցներից է»

2024 թվականի հունիսի 21-ին Բաքվում կայացել էր ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի 5-րդ նիստը։ Նիստի մասնակից, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ծրագրերի համակարգող Միլան Լազովիչը պատմել է հանդիպման մասին եւ գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի ձեւաչափը թույլ է տալիս ուղիղ շփումներ ունենալ երկու երկրների փորձագետների միջեւ, վերլուծել հարաբերությունները, գնահատել երկկողմ համագործակցության դերը տարածաշրջանային, ինչպես նաեւ գլոբալ գործընթացների տեսանկյունից եւ արձագանքներ մշակել ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ։

Ռուս եւ ադրբեջանցի փորձագետների քննարկումների արդյունքների հիման վրա վերլուծական եզրակացությունները ներկայացվում են երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը։ Բաքվում կայացած հանդիպմանը մասնակցել էին երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Ադրբեջանի դերը չափազանց նշանակալի է

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ թափանցիկ, կառուցողական, փոխշահավետ հարաբերություններն այսօր շատ կարեւոր են։ Մասնավորապես՝ տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում։ Դա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքն է, որում Ադրբեջանի դերը չափազանց կարեւոր է։

Բաքվի հետ մեր համագործակցությունը լուրջ նշանակություն ունի նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Ադրբեջանի եւ Հայաստանի հետկոնֆլիկտային զարգացման համար։ Մեր հարաբերությունները, հաջողությամբ զարգանում են։ Եվ դա կարեւոր է եւ՛ Մոսկվայի, եւ՛ Բաքվի համար։

Ապագաղութացման եւ արտատարածաշրջանային խաղացողների ազդեցության հարցերը

Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հատուկ ուշադրություն է դարձնում Գլոբալ Հարավի կողմերի հետ հարաբերություններին եւ ապագաղութացման խնդիրներին։ Այստեղ Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքականությունը, մեր դիրքորոշումները համընկնում են։ Ռուսաստանը նույնպես վերջին շրջանում ակտիվորեն կենտրոնացած է Գլոբալ Հարավի երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա։

Ֆրանսիան փորձում է ճնշում գործադրել հարավկովկասյան տարածաշրջանի վրա եւ այնպիսի քաղաքականություն վարել, որը հեռու է խաղաղությանը միտված լինելուց։ Տարածաշրջանում արեւմտյան, ոչ տարածաշրջանային խաղացողների ազդեցությունն անընդունելի է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ադրբեջանի համար։ Այս առումով ուշադրություն է գրավում Արեւմուտքի եւ նրա առանձին պետությունների ապակառուցողական դերն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Ապադոլարացման թեման

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների համատեքստում Մոսկվայի համար կարեւոր է ապադոլարացման, ազգային արժույթով վճարումների ամբողջական անցման թեման։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ռուսաստանի համար կարեւոր է նաեւ, որ Ադրբեջանի տարածքում սկսի գործել ռուսական վճարային համակարգը՝ այդ ուղղությամբ կողմերը ներկայում աշխատում են եւ արդեն կան դրական արդյունքներ։

Հարավային Կովկասում կայունության գործոնը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր հարաբերությունները Հարավային Կովկասում կայունության գործոն են։ Ադրբեջանը Ռուսաստանի առանցքային դաշնակից, բարեկամ պետություններից է տարածաշրջանում։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը ինքը մասամբ կովկասյան տերություն է։ Խաղացողների փոխգործակցությունից կշահեն տարածաշրջանի բոլոր մասնակիցները, ովքեր իսկապես հասկանում են իրողությունները տեղում եւ հետագա փոխգործակցության հեռանկարները:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net