Новости по-русски

Արեւմուտքը պետք է ստեղծագործ մտածողություն որդեգրի Իրանի նկատմամբ

Ներկայացնում ենք Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Համաշխարհային բանկի խմբի նախկին ավագ փոխնախագահ, Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ դասախոս Անա Պալասիոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Անա Պալասիո

Նախորդ շաբաթվա վերջում, առանց ավելորդ աղմուկի, Իրանում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ ռեֆորմիստ թեկնածու Մասուդ Փեզեշքիանը հաղթեց իր կոշտ հակաարեւմտամետ հակառակորդ Սաիդ Ջալիլիին: Խորը լարվածությունների եւ փոփոխվող դաշինքների ֆոնին այս արդյունքները կանդրադառնան ինչպես տարածաշրջանի վրա, այնպես էլ դրա սահմաններից
դուրս:

Ընտրությունների նախապատմությունը, մեղմ ասած, խառն էր: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը մայիսին ուղղաթիռի վթարի հետեւանքով երկիրը թողեց առանց իրավահաջորդի եւ միաժամանակ խորացրեց ներքին խնդիրները՝ առանց այդ էլ բողոքի ցույցերով ցնցված այդ երկրում: Հանրային ինտենսիվ ճնշման ներքո Իրանի Պահապանների խորհուրդը թույլ տվեց համեստ Փեզեշքիանին առաջադրվել՝ ի հեճուկս գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ նրա առաջադրմանը խաչընդոտելու փորձերին: Իրանցիների մեծ մասը բոյկոտել էր ընտրությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլի մասնակցության ցուցանիշը 50%-ից ցածր էր:

Խճճված է նաեւ տարածաշրջանի լանդշաֆտը: Իրանի արտաքին քաղաքականությունը ձեւավորվում է հակասական ազդակներով: Մի կողմից, Իրանի առաջնորդների ցանկությունն է ցույց տալ տարածաշրջանային կայունություն, մյուս կողմից, Իրանը հավատարիմ է մնում, այսպես կոչված, «դիմադրության առանցքին», որի մեջ մտնում են Հեզբոլլահը՝ Լիբանանում, Հութիները՝ Եմենում եւ Համասը՝ Գազայում: Առանցքի նպատակն է ոչնչացնել Իսրայելը, վտարել ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքից եւ տապալել ԱՄՆ-ի գլխավորած աշխարհակարգը:

Այս լարվածությունն ակնհայտ էր Իրանի, Հեզբոլլահի եւ Իսրայելի զգուշավոր «պարում», որում նրանք ներգրավված էին ամիսներ շարունակ Իսրայելի՝ Գազա ներխուժումից հետո: Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ նա ծրագրում է նվազեցնել գործողությունները Գազայում եւ զորքերը տեղակայել լիբանանյան սահմանի երկայնքով, կշեռքը թեքեց դեպի հակամարտություն, ինչի վկայությունն է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների աճը:

Մերձավոր Արեւելքը երբեք կայունության օրինակ չի եղել: Բայց մինչեւ վերջերս թվում էր, որ այն առաջընթաց է ապրում դեպի ավելի կայուն ստատուս քվոն: Ըստ Աբրահամի համաձայնագրի (Սպիտակ տան գլխավորությամբ 2020 թվականին), Իսրայելը կարգավորեց հարաբերությունները որոշ արաբական պետությունների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ։ Սա օգնեց համոզել ԱՄՆ-ին, որ այն կարող է իրեն թույլ տալ տեղափոխել ուշադրությունը Մերձավոր Արեւելքից արտաքին քաղաքականության այլ առաջնահերթություններ, օրինակ, զսպել Չինաստանը, այնուհետեւ, 2022 թվականից ի վեր, աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից: Սակայն Իսրայելի պատերազմը Համասի դեմ խախտեց նոր ստեղծվող ստատուս քվոն՝ բախումներ հրահրելով ողջ տարածաշրջանում:

Անցյալ տարի Իրանը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները մի շարք արաբական պետությունների հետ՝ Սաուդյան Արաբիայից սկսած։ Այս լիցքաթափումը, սակայն, տեղի էր ունեցել Չինաստանի միջնորդությամբ, որը շարունակում է ամուր կապեր պահպանել Իրանի հետ: Չինաստանին իրանական նավթի վաճառքը օրական 150 միլիոն դոլար է բերում Իսլամական Հանրապետությանը:

Իրանը նույնպիսի սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ, որի հետ կիսում է Արեւմուտքի համաշխարհային գերակայությանը դիմակայելու նպատակը: Բացի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում բացահայտ աջակցությունից, Իրանն օգնում է Ռուսաստանին խուսափել արեւմտյան պատժամիջոցներից, հատկապես ածխաջրածնային եւ ֆինանսական գործարքներում: Ռաիսիի մահից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խամենեիին ուղղված ցավակցական հեռագրում հայտարարեց, որ «հավերժ կհիշի» Ռաիսիին որպես «հիասքանչ մարդու»:

Միեւնույն ժամանակ, Իրանն օգտվում է միջազգային հանրության զբաղվածությունից Ուկրաինայի, Գազայի հարցերում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Վաշինգտոնում ծավալվող ընտրական դրամաներից՝ իր միջուկային ծրագիրը առաջ մղելու համար: Թեեւ թվում է, որ այն առայժմ միջուկային զենք չի մշակում, Իրանն արդեն ձեռք է բերել դրա համար անհրաժեշտ կարողություններ: Եթե «դիմադրության առանցքը» հնարավորություն է ընձեռել Իրանին որոշ չափով անպատժելի քաղաքականություն վարել, ապա միջուկային զենքը թույլ կտա նրան իրական վտանգ ներկայացնել գոյություն ունեցող աշխարհակարգի համար:

Նախագահական ընտրությունները կարող էին որոշակիորեն նվազեցնել այս ռիսկը: Փեզեշքիանը հանդես է եկել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության եւ միջուկային դիվանագիտության վերածննդի օգտին: Այս դիրքորոշումը նրան ապահովեց նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի աջակցությունը, ով 2015 թվականին ղեկավարում էր «Գործողության համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ բանակցությունները, որը զգալի սահմանափակումներ էր դնում Իրանի միջուկային ծրագրի վրա:

Բայց նույնիսկ Փեզեշքիանը չի ստանձնի ԱՄՆ-ի հետ որեւէ մերձեցման քաղաքական ռիսկը, հատկապես հաշվի առնելով այն հեռանկարը, որ Դոնալդ Թրամփը, որը 2018 թվականին հրաժարվեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից, շուտով կարող է կվերադառնալ Սպիտակ տուն:

Իրանը կարող է որոշել մնալ միջուկային զենքի ստեղծման շեմին կանգնած երկիր՝ սպառնալով փոխել կարգավիճակը ցանկացած սադրանքի դեպքում։ Բայց այն շուտով կարող է որոշել իրականացնել այդ սպառնալիքը եւ միջուկային զենք ստեղծել: Մերձավոր Արեւելքում ավելի լայնածավալ պատերազմի վտանգը՝ հրահրված, օրինակ, Իսրայելի կողմից, նույնպես մեծանում է: Փորձելով դիմակայել այս ռիսկային դինամիկային, Արեւմուտքը պետք է նոր եւ ստեղծագործ մտածողություն որդեգրի, այլ ոչ թե կառչի հին ռազմավարություններից: Ժամանակը աշխատում է Իրանի օգտին:

Փեզեշքիանի հաղթանակը չի կարող նշանակել «դիմադրության առանցքի» կամ նրա՝ Արեւմուտքի գլխավորած աշխարհակարգը տապալելու ջանքերի ավարտը նաեւ այն պատճառով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը ձեւավորելու նախագահի կարողությունը սահմանափակ է: Բայց դա կարող է ճանապարհ բացել առանցքի համախմբվածությունը քայքայելու համար: Խնդիրն այն է, որ այդ հնարավորությունից օգտվելը համաձայնեցված մոտեցում կպահանջի, որը Արեւմուտք ներկայում դժվար կարողանա ապահովել:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net