Новости по-русски

Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը ներկայացված է հատուկ կայքում

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը, որտեղ ներկայացված են Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները:

Հարթակում ներկայացված են դիմելու կարգը եւ մանրամասն տեղեկություններ այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։

Հարթակում ինտերակտիվ քարտեզի եւ բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված 390 բնակավայրեր։

Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, տնտեսական եւ գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։

Կայքում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես  անցնել https://housing.socservice.am/  կայք եւ լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։

Читайте на 123ru.net