Բաքուն շարունակում է լարել հարաբերությունները Ֆրանսիայի հետ
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ «համագումարին կմասնակցեն հանուն Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան եւ Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդներ»։
Համագումարը կքննարկի «անկախության համար առավել կազմակերպված պայքար մղելու միասնական հարթակ ստեղծելու» հարցերը։
«Համագումարը կօգնի բարձրացնել միջազգային իրազեկվածությունը գաղութներում ֆրանսիական կառավարության կողմից բնիկ ժողովուրդների դեմ կատարված բազմաթիվ հանցագործությունների եւ անօրինական գործողությունների մասին, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել գաղութատիրության խնդրի վրա, որը 21-րդ դարի արհավիրքներից է»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Բաքվի նախաձեռնող խումբը» ստեղծվել է 2023 թվականի հուլիսի 6-ին Բաքվում «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» համաժողովի մասնակիցների կողմից։