Новости по-русски

Fastex-ի աջակցությամբ կայացել է «Սարյանն ու Վենետիկը» ֆիլմի ցուցադրությունը

 Fastex-ի աջակցությամբ կայացել է «Սարյանն ու Վենետիկը» ֆիլմի ցուցադրությունը

Հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:

Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռեւազովան, հայտնի արվեստագետներ եւ մշակույթի գործիչներ:

«Այս տարի առաջին անգամ մասնավոր-պետական համագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ ունեցանք երկրորդ տաղավարը Հայաստանից: Ֆասթեքսն օգնեց մեզ իրագործել մեր պաշտոնական տաղավարը, ինչը շատ կարեւոր է պետության եւ հասարակության համար, քանի որ, ինչպես գիտեք, Վենետիկի բիենալեն ամենակարեւորն է ժամանակակից արվեստների ոլորտում»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Համատեղ ջանքերով իրականացված այս նախագծին անդրադարձել է նաեւ Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը.

«100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուր ժամանակի եւ տարածության մեջ, բայց երբ մտովի պատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչեր եղան եւ՛ Հայաստանում, եւ՛ աշխարհում, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարի անց կարողացավ ուժեր գտնել, եւ արվեստի մեկենասներն ու նախարարությունը կազմակերպեցին աշխարհի ամենահայտնի միջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեում Հայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատ գեղեցիկ միջոցառումը»:

Ելույթներին հաջորդել է մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:

Միջոցառման ավարտին դաշնամուրի եւ կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը եւ Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:

Читайте на 123ru.net