Новости по-русски

Կայացել է «Օդագնացները» թռչող սարքերի ճամբարը

 Կայացել է «Օդագնացները» թռչող սարքերի ճամբարը

Հուլիսի 5-ից 11-ը Գյումրու «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի է ունեցել «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցել է 40 պատանի Հայաստանի բոլոր մարզերի 10 համայնքից:

Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձեւավորել թռչող սարքեր պատրաստող եւ կառավարող թիմեր: Ճամբարում պատանիները ունեցել են ոչ միայն մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, այլեւ ձեռք բերել գոյատեւման եւ թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ։ Հանդիպել են նաեւ տեխնոլոգիական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։

Ճամբարի ավարտին տեղի է ունեցել ատեստավորում, որի ընթացքում համեմատական կարգով գնահատվել են թիմերի աշխատանքը եւ երեխաների անհատական թռիչքը ՍՈւ-27 մոդելով։ Ատեստավորման ավարտին բոլոր թիմերը ստացել են թռչող սարքերի նվեր փաթեթներ` հետագայում իրենց համայնքներում այլ մոդելներ պատրաստելու նպատակով։

Ճամբարի կազմակերպիչներն էին «ՄԻՏ» կրթական կենտրոնը եւ «Անտրոհուս» կրթական հիմնադրամը։

Читайте на 123ru.net