Պտուտակավոր ԱԹՍ-ների վարման եւ մշակման դասընթաց կանցկացվի
![Պտուտակավոր ԱԹՍ-ների վարման եւ մշակման դասընթաց կանցկացվի](https://itel.am/datas/znews/big_/2024/07/18/6698af1d6f4033.62079184.jpg)
Անգղ եւ Ազատազէն կրթական հասարակական կազմակերպությունները օգոստոսի 17-ին կմեկնարկեն «Պտուտակավոր ԱԹՍ-ների վարման և մշակման» երրորդ դասընթացը։
Կազմակերպիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ 5-ամսյա դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն վարել պտուտակավոր ԱԹՍ-ներ առաջին դեմքով (FPV), կծանոթանան պտուտակավոր ԱԹՍ-ների կառուցվածքներին, տեսականորեն, կմշակեն սեփական պտուտակավոր ԱԹՍ։
Մասնակցությունը դասընթացին անվճար է, մասնակիցներից միայն պահանջվում է հոգալ սեփական պտուտակավոր ԱԹՍ-ի մասերի ձեռքբերման ծախսերը:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը այս հղումով.
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 95 808999 հեռախոսահամարով: